Աննա Հարությունյանը հունվարի 16-ին Երեւանի ակումբներից մեկում նշել է իր 24-ամյակը: Դերասանուհու ծննդյան տարեդարձի առթիվ անակնկալները սկսվել են կեսգիշերին, երբ Անի Երանյանը, “Գեներալի աղջիկը” սերիալի նկարչուհի Լաուրա Աթանյանը եւ մյուս ընկերները շնորհավորել են նրան:):
Աննա Հարությունյանի ծննդյան տարեդարձի տորքը
“Ինքս սովորություն ունեմ գիշերը շնորհավորել եւ անակնկալներ մատուցել, իսկ իմ կյանքում առաջին անգամն էր: Հրավառության տեսքով նվեր ստացա, հետո որոշեցինք գիշերը գնալ ակումբ եւ պարել, երկու ժամվա ընթացքում այնպես ուրախացանք, որ երեւի ամբողջ կյանքում կհիշեմ: Չկանխատեսված ու չմտածված երեւույթները միշտ ամենահետաքրքիրն են լինում: Շնորհակալ եմ ընկերներիս, որը օրս իսկական տոնի վերածեցին”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է հոբելյարը:
Դերասանուհին առաջին անգամ է իր ծննդյան օրն ընկերուհիների հետ երեկույթի վերածել.“Միայն աղջիկներին էի հրավիրել, դիջեյի հնչեցրած հաուս երաժշտության ներքո լավ ուրախացանք: Նախապես ուզում էի ջազ-ակումբում նշել, բայց էթնո-ջազի ներքո չէինք կարողանա ակտիվ պարել, այդ պատճառով ընտրեցի ակումբային երաժշտության տարբերակը”:
Աննա Հարությունյանը դարձել է 24 տարեկան
Աննա Հարությունյանը, ծննդյան նվերները բացելով, հաճելիորեն զարմացել է:).“Իմ ննջարանում գիշերվա ժամը 3-ին աղմուկ էր, ես բացում էի նվերները եւ զանգում ու շնորհակալություն ասում: Անի Երանյանն ինձ նվիրել է մի ժիլետ, որը վաղուց էի ուզում ունենալ: Մոսկվայից եկած ընկերուհիս էլ վզնոցների մի ամբողջ հավաքածու է նվիրել, ես սառած դեմքով նայում էի այդ հրաշալի հավաքածուին: Իսկ իմ սիրելի ընկերը նվիրել է զարդերի կոմպլեկտ` վզնոց, ապրանջան ու ականջօղեր: Նա ծննդյան տարեդարձիս չկար, քանի որ միայն աղջիկներով ենք հավաքվել”:
Մեզ հետ զրույցում դերասանուհին ասել է, որ հիշում է մանկության նվերները. “Հատկապես տպավորվել է համադասարանցիներիս նվիրած խաղալիք նապաստակը, որը մինչեւ հիմա պահում եմ:): Ծննդյանս օրը երբեւիցե չեմ կարեւորել, չեմ գիտակցել, թե ինչ է նշանակում ծննդյան տոն, բայց այս տարվանից սկսել եմ ավելի կազմակերպված ապրել, նշել բոլոր տոները եւ այդպես էլ շարունակելու եմ”:
Աննա Հարությունյանը եւ Անի Երանյանը
Պարզվում է` նա ոչ միշտ է ծննդյան տարեդարձը տոնական տրամադրությամբ անցկացրել.“Թատերական ինստիտուտում 3-րդ կուրսում էի սովորում, “Հայ թատրոնի պատմություն” առարկայից պարոն Օրդոյանի մոտ քննության էի, չգիտեմ ինչու, մի քիչ անջատված էի, երբ հարցաքննում էր, շատ անհասկանալի պատասխաններ էի տալիս, ամեն ինչ իրար էի խառնել:): Նրան ասացի` պարոն Օրդոյան, բայց այսօր իմ ծնունդն է, պատասխանեց`ինչ անեմ, իմն էլ է: Միմյանց փոխադարձ շնորհավորեցինք, իհարկե, գնահատականը դրանից չփոխվեց, ինչպես միշտ 20 բալից ստացա 19-ը”:
Աննա Հարությունյանը
Ի դեպ, տարեդարձը հոբելյարի համար առանց զավեշտների չի անցել:). “Չեզոք գոտի” գեղարվեստական ֆիլմի նկարահանման համար նա ռեժիսորի հետ երեկ խանութներից մեկում երկարաճիտ կոշիկ է ընտրել, երբ վարագույրը քաշելիս դրա ձողն ընկել ու վնասել է ճակատը. “Տարեդարձս անցկացրի այտուցված ճակատով, իսկ խնջույքից հետո ննջասենյակում պատահաբար ձեռքով հրեցի նկարչական մոլբերտը եւ տախտակի վերեւի հատվածը կպավ ճակատիս, արդեն սկսեցի լաց լինել, իսկ խանութում ժպտում էի, ռեժիսորն էլ ծիծաղում էր… Ներողություն խնդրեցին, զեղչ արեցին, շահեց ֆիլմի բյուջեն:)”:
"Գեներալի աղջիկը" սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը եւ Աննա Հարությունյանը
“Գոյ” թատրոնի դերասանուհին շարունակում է խաղալ աբսուրդիստական ներկայացումներում, նրա խոսքով` գտել է իր երազած պիեսը. “Իմ տարիքի դերասանուհուն հոգեահարազատ է դրաման, որն ուզում եմ բեմում ներկայացնել: Մնում է գտնել այն ռեժիսորին, որը կցանկանա բեմադրել ու թիմ հավաքել, այնպիսի ռեժիսոր, որ մտածում է ավելի լավ, քան` ես”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Աննա Հարությունյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: