×


Աննա-Մարիա Գալոյանին ձերբակալել են Լոնդոնում

“Էստոնիայի եվրոպական շարժում” կազմակերպության միջոցները ոչ նպատակային վատնելու համար մեղավոր ճանաչված Աննա-Մարիա Գալոյանին ձերբակալել են Լոնդոնում. այս մասին հայտնել է Էստոնիայի արդարադատության նախարարությունը:

Աննա-Մարիա Գալոյանը


Կազմակերպության կառավարման խորհրդի հայազգի նախկին անդամը պատիժը կրելու համար պետք է բանտարկվեր 2012-ի փետրվարի 7-ին, ինչից առաջ սակայն նա հասցրել էր մեկնել Լոնդոն: Լուրերի համաձայն` Գալոյանը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Մեծ Բրիտանիայում: Իսկ արդարադատության նախարարությունը Աննա-Մարիային ձերբակալելու միջազգային օրդեր էր ներկայացրել, եւ հիմա որոշվելու է նրան Էստոնիային հանձնելու հարցը: 

Աննա-Մարիա Գալոյանը


Նշենք, որ էստոնական դատարանը 2011 թվականի մայիսի 5-ին Գալոյանին դատապարտել էր մեկ տարի եւ տասը ամիս ազատազրկման, որից միայն հինգ ամիսն էր նա անցկացնելու բանտում: Գալոյանը մեղքը չի ընդունել, ավելին` նա հայտարարել է, որ դատաքննության ընթացքում խախտվել են իր իրավունքները:
 

Աննա-Մարիա Գալոյանը


Հետաքննության արդյունքների համաձայն` Գալոյանը կազմակերպության փողերն օգտագործել է անձնական կարիքները հոգալու համար, թանկարժեք հագուստների եւ զարդերի ծախսերը թաքցնելու նպատակով կեղծել է նաեւ որոշ փաստաթղթեր: Ընդհանուր առմամբ` ամենահայտնի էստոնահայուհին հասցրել է յուրացնել 48 հազար եվրո:

Աննա-Մարիա Գալոյանը կրթությամբ քաղաքագետ է, Բարեփոխումների կուսակցության անդամ է եղել, 2010 թվականին մերկացել է էստոնական "Playboy"-ի համար:

BRAVO.am-ը փորձում է կապ հաստատել Աննա-Մարիայի կամ նրա մայրիկի հետ` գործի մանրամասները ճշտելու համար:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW