×


Աննա Մովսեսյանն Ամանորին ամուսնացել է, իսկ մեղրամսի կմեկնի ամռանը :)

Աննա Մովսեսյանը տարեվերջին ընտրյալի հետ լուսանկարվեց BRAVO.am-ի ամանորյա ֆոտոշարքում  եւ տեղեկացրեց, որ ինքն ու Վրեժ Խաչատրյանն 2014 թվականին կօրինականացնեն հարաբերությունները: Թեեւ զույգի հարսանիքը նախատեսված էր ամռանը, նրանք արդեն այր ու կին են:):

Աննա Մովսեսյանը եւ Վրեժ Խաչատրյանը


“Ամանորին սիրելիս շատ գեղեցիկ եւ հաճելի անակնալ մատուցեց, որի մասին բոլորը գիտեին, բացի ինձնից: Նա ամուսնության առաջարկություն արեց եւ ստացանք մեր ծնողների օրհնությունը: Իրադարձությունների ընթացքն արագացրեցինք, քանի որ Վրեժի հայրն ու մայրը բացակայելու էին քաղաքից”,-մեզ հետ զրույցում ասել է դերասանուհին:

Ամուսնությունից հետո Աննայի կյանքում շատ բան չի փոխվել, ինչպես նշում է` ավելացել են հաճելի հոգսեր:).“Երկուսով ենք ապրում: Հիմա ամեն ինչ ավելի սիրով եմ անում: Ամուսնուս երես եմ տալիս նաեւ իմ պատրաստած ուտեստներով: Նա բացի բանջարեղենից, ամեն ինչ սիրում է. կարեւորը միս լինի:)”:

Աննա Մովսեսյանը եւ Վրեժ Խաչատրյանը Ծաղկաձորում


Զույգը տոնական օրերն անցկացրել է Ծաղկաձորում, իսկ ամուսնական ճանապարհորդությունը կիրականացնեն ամռանը:

BRAVO.am-ը շնորհավորում է Աննային եւ Վրեժին` մաղթելով համատեղ երջանիկ կյանք եւ հարատեւ սեր:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Մովսեսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW