×


Աննա Մովսեսյան.“Բուռն տարի է սպասվում”

“Քույրը” սերիալում Սառային մարմնավորող Աննա Մովսեսյանը մեկ տարի կբացակայի հեռուստաէկրաններից, փոխարենը ակտիվ գործունեություն կծավալի թատրոնում: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է դերասանուհին:

Աննա Մովսեսյանը


Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողուհին վստահեցրել է, որ ամբողջովին նվիրվել է ուսմանը.“Զբաղված եմ դիպլոմային աշխատանքներիս բեմադրմամբ: “Համազգային” թատրոնի մի քանի ներկայացումում էլ հանդես կգամ: Բուռն տարի է սպասվում, այնպես որ, չեմ կարծում, թե կհասցնեմ հեռուստատեսային նախագծերում հանդես գալ”:

Աննա Մովսեսյանը տեղեկացրել է, որ խաղալու է  Հակոբ Պարոնյանի “Մեծապատիվ մուրացկաններ”, “Գարեգին Նժդեհ. Հայաստան եւ ճշմարտություն”, Մաքսիմ Գորկու “Հատակում” եւ Շեքսպիրի մի քանի պիեսներում:

Վրեժ Խաչատրյանը եւ Աննա Մովսեսյանը


Նա նշել է` սերիալում նկարահանվելով` այժմ ավելի լավ է տիրապետում բեմում եւ տեսախցիկի առջեւ խաղալու նրբություններին.“Մինչ “Քույրը” սերիալն, աշխատել եմ միայն բեմում` թատրոնի ռեժիսորների հետ: Անվանի դերասանների հետ խաղալով` մեծ փորձ ձեռք բերեցի”:

BRAVO.am-ն Աննա Մովսեսյանի` օգոստոսի 8-ին տեղի ունեցած նշանադրության մասին պատմել է: Դերասանուհուց հետաքրքրվեցինք` երբ է պատրաստվում ամուսնանալ.“Հարսանիքի օրը դեռ չենք որոշել: Բայց դժվար թե հասցնենք այս տարի պսակադրվել”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Մովսեսյանի անձնական արխիվից, Գեւորգ Կիրակոսյանի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW