Ձմեռը փոքրիկների սիրելի եղանակն է, բայց առաջին ձյան փաթիլները հաճախ ուրախացնում են նաեւ մեծերին: “Քույրը” հեռուստասերիալից հայտնի Աննա Մովսեսյանն էլ բացառություն չէ, ավելին` շատ է սիրում ամանորյա իրարանցումը:): Նա սիրելիի հետ լուսանկարվել է BRAVO.am-ի ֆոտոշարքում, բացի այդ, նշել է, թե ինչ երազանք է պահելու տարեմուտին:
Աննա Մովսեսյանը եւ Վրեժ Խաչատրյանը
Դերասանուհին եւ ընտրյալը ձմեռային տոներն անցկացնելու տարբերակի հարցում համակարծիք են. Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը նախընտրում են նշել տանը` ընտանիքի հետ.“Սիրում եմ տոնածառը զարդարել, նաեւ աղցաններն եմ պատրաստում ու “բլինչիկի լիստերը”:)”,-ասել է Աննան, իսկ Վրեժն էլ հավելել, որ Ամանորը չի սիրում, բայց.“Այս տարի կողքիս է Աննան եւ միգուցե սկսեմ սիրել: Իմ պարտականությունը տոնական գնումներն են, որոնք կատարելիս հաճախ նախատեսվածը գերազանցում եմ:)”:
Դեկտեմբերին երեխաները նամակ են գրում Ձմեռ պապիկին, Աննան էլ էր գրում, բայց չի հիշում` ինչ նվերներ է խնդրել, իսկ Վրեժը խաղալիքների պակաս երբեք չի ունեցել.“Հայրս խաղալիքների գործարանում էր աշխատում, եւ հաճախ էի նորը ստանում:)”:
Վրեժ Խաչատրյանը եւ Աննա Մովսեսյանը
Ձմեռ պապիկին գոնե աչքի պոչով մեկ անգամ տեսնելը բոլոր փոքրիկների ցանկությունն է.“Հիշում եմ` չէի քնել եւ սպասում էի, որ դուռը ծեծի եւ ես բացեմ, բայց մորաքույրս է բացում, եւ իբր Ձմեռ պապիկը նվերը տալիս է նրան: Այդ փաստից սկսեցի արտասվել...:)”:
Զույգի ընտանիքները որոշել են միասին դիմավորել 2014 թվականը, իսկ թե ինչ նվերներ կմատուցեն իրար, գաղտնի են պահում, որ անակնկալ լինի.“Ո՛չ, Ձմեռ պապին այս տարի չի գալու”,-աչքով է տալիս Աննան, Վրեժն էլ հավելում է.“Իսկ իմ մտքին մի բան կա, բայց տեսնենք` ինչպես կստացվի”:
Վրեժ Խաչատրյանը եւ Աննա Մովսեսյանը
Նրանք հաճույքով դիտում են ամանորյա ֆիլմերը, որոնցից առանձնացրին “Տանը մենակ”-ը եւ “Շուրիկի արկածները”, Նոր տարվա գիշերն էլ երազանք են պահում` հույս ունենալով, որ նոր տարում կկատարվի.“Իմ երազանքներից մեկը Վրեժն էր, որն արդեն իրականություն է:)”:
Ամփոփելով 2013-ը` Վրեժ Խաչատրյանը նշել է.“Յոթ տարի ապրել եմ Իսպանիայում եւ այսօր այստեղ եմ, իսկ իմ ամենամեծ ձեռքբերումն, իհարկե, Աննան է”: Իսկ դերասանուհին հայտնել է, որ անցնող տարին իր համար բավական բուռն էր.“Չէի սպասում, որ սերիալում կնկարահանվեմ, եւ չէի էլ սպասում, որ կնշանադրվեմ”:
Աննա Մովսեսյանը
Զույգը Նոր տարվա գիշերը խաղաղություն եւ բարեկեցություն է խնդրելու, ինչպես նաեւ նոր վերելքներ աշխատանքային ասպարեզում.“Հաջորդ տարի կամուսնանանք, բայց հարսանիք չենք անի, ուզում ենք ճանապարհորդության մեկնել”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է "Արտ-Ֆլոր Դիզայն" խանութ-սրահում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: