×


Աննա Պանիի “հրաժեշտը” գնացքի պատուհանից

Աննա Պանիի նախասիրություններից մեկը լուսանկարվելն է: Նա BRAVO.am-ին տրամադրել է իր նոր ֆոտոշարքը, որի հեղինակը Դիանա Հակոբյանն է.“Հետաքրքիր աչք ունի, շատ եմ հավանում իր ոճն ու ձեռագիրը: Կադրերում արվեստ ու էսթետիկա կա, իսկ մեր աշխատանքի ընթացքում համոզվեցի` հաճույքով է իր պատկերացրած մտքերը ստանում”:

Աննա Պանին


Դերասանուհու առաջին ռետրո ֆոտոշարքն իրականացվել է “Երեւան” կայարանում.“Գնացքի պատուհանից հրաժեշտը, մելանխոլիկ տրամադրություն փոխանցելու գաղափարը նկարահանման ընթացքում է ծնվել”,-նշել է Աննան:

Դիանա Հակոբյանն էլ, որը լուսանկարչությամբ զբաղվում է մոտ երեք ամիս, “Դրախտում կորածը” ֆոտոպատմությունն այսպես է մեկնաբանել.“Հերոսուհին հանգամանքների բերումով գնացքով հեռանում է իր երկրորդ կեսից, դա իր համար երազանք է, դրախտային վիճակ: Նորաոճ ռետրոյի համար առաջինը մտքիս կայարանն ու գնացքը եկան. ուզում էի արվեստի ու նորաձեւության միախառնում ստանալ: Աննան այնքան հետաքրքիր եւ քամելեոն կերպար է, որ կարող է նոր գաղափարներ քեզ տալ եւ մարմնավորել արիստոկրատ կնոջից մինչեւ “խուլիգանկայի””:

Աննա Պանին


Աննա Պանին իրեն ֆոտոմոդել չի համարում, բայց նշում է, որ նկարվելիս դերասանական կրթությունը շատ է օգնում.“Կան լուսանկարներ, որոնք այնքան էլ իմ պատկերացրածին չեն համապատասխանում, բայց եթե ճիշտ են մատուցված, համաձայնում եմ հրապարակել: Պարտադիր չէ միշտ գեղեցիկ երեւալ, կարեւորը` նկարը խոսուն լինի. թիթիզ կերպարը դրա կողքին զրոյի է հավասարվում”:

Աննա Պանին


Կապուտաչյա դերասանուհին սիրում է հաճախ փոխել վարսերի գույնն ու սանրվածքը. “Շիկակարմիր գույնի հանդեպ թուլություն ունեմ. ովքեր ունեն այդպիսի մազեր եւ պեպեններ, ասոցացնում եմ արեւի հետ: Նույնիսկ երազում եմ, որ իմ բալիկը շիկակարմիր մազերով լինի: Դեռ չի հասունացել այդ գույնի վարսեր ունենալու պահը, բայց շիկահեր էլ ինձ հարմարավետ եմ զգում”:

Աննա Պանին


Նրա խոսքով` հանուն լավ ֆիլմի ու կերպարի պատրաստ է ոճային կտրուկ փոփոխությունների.“Միակ խնդիրն ինձ համար ճաղատանալն է, բայց միգուցե այդ քայլին էլ գնամ, եթե դերս պահանջի: Անցյալ տարի իրանական ֆիլմի համար ռեժիսորի առաջարկով շիկահեր մազերիցս հրաժարվեցի, թեեւ չէի ուզում, բայց շագանակագույն վարսերով էլ ինձ հավանեցի եւ մի քանի ամիս անց միայն կրկին շիկահեր դարձա:)”:

BRAVO.am
Լուսանկարները` Դիանա Հակոբյանի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW