×


Աննա Պանին Բարսելոնում տխրելու առիթ է ունեցել

BRAVO.am-ը ցուցադրեց Աննա Պանիի “հրաժեշտը” գնացքի պատուհանից, իսկ այսօր արդեն դերասանուհին մեզ հետ զրույցում պատմել է իր եվրոպական ուղեւորության մասին եւ տրամադրել լուսանկարներ “դեպքի վայրից”:):

Աննա Պանին


“Մեկ շաբաթ հանգստացել եմ Իսպանիայի քաղաքներից Բարսելոնում, իսկ մեկ օր էլ նվիրել եմ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննային: Հասցրել եմ պատմական ու մշակութային շատ վայրերում լինել: Սեփական աչքերով տեսա Գաուդիի անկրկնելի ու նրբաճաշակ ճարտարապետությունը, նույնիսկ շոշափեցի: Իհարկե, այցելել եմ նաեւ ժամանցի կենտրոններ, ծանոթացել խոհանոցին, որը գուրմանների համար անփոխարինելի է”,-նշել է նա` հավելելով, որ հայրենիք է վերադարձել անմոռանալի տպավորություններով:

Աննա Պանին


Աննա Պանին հավանում է եվրոպացիների ապրելակերպը.“Նրանք գնահատում են կյանքի ամեն մի վայրկյանը եւ վայելում են այն: Իսկ մենք շատ ենք մտածում հասարակական կարծիքի մասին, որը հաճախ խանգարում է: Եթե դա հասկանանք, չենք տարբերվի նրանցից”:

Բարսելոնում դերասանուհին, ինչպես նշել է, տխրելու պատճառ է ունեցել.“Չկա հայկական եկեղեցի եւ այնտեղի հայերի համար միակ աղոթատեղին գուցե  2009 թվականին տեղադրված խաչքարն է: Առաջ Աստված, վստահ եմ, որ առաջիկայում կկառուցվի”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Պանիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW