×


Աննա Պանին առայժմ միայն մեկ առաջարկ է ընդունել

BRAVO.am-ն իր ընթերցողներին դեռ նախորդ սեպտեմբերին պատմել է, որ Աննա Փանոսյանը, նույն ինքը` Աննա Պանին, մեկնել է Իրան եւ նկարահանվել իրանական արտադրության “The Lonesome Lonely Alone” ֆիլմում: Այսօր արդեն դերասանուհին մեզ տեղեկացրել է, որ իր մասնակցությամբ ֆիլմը մեծ էկրան է բարձրացել:

Աննա Պանին


“Պրեմիերան տեղի է ունեցել այս ամիս` միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել Իրանում` արժանանալով բարձր գնահատականի”,-նշել է ֆիլմում ուկրաինացի Օլգայի կերպարը մարմնավորած այս դերասանուհին:

Աննա Պանին` “The Lonesome Lonely Alone” ֆիլմի նկարահանումներին


Ֆիլմի նկարահանումներից ու անձնակազմի հետ շփումից մեծ բավականություն ստացած Աննա Պանին ասել է, որ առայսօր նամակագրական կապի մեջ է արտասահմանյան գործընկերների հետ. “Ֆիլմի ռեժիսորը տեղեկացրել է, որ ամեն ինչ հրաշալի է ընթանում, փառատոնի շրջանակում ունեցել ենք շուրջ 15 ցուցադրություն: Նա  նշել է, որ շուտով կհանդիպենք “Ոսկե ծիրան”-ի շրջանակում, իսկ նամակի վերջում գրել է հետեւյալը` “Համբուրում եմ աշխարհի լավագույն դերասանուհուն””:

Աննա Պանին


Այս ամենը Իրանում, իսկ Հայաստանում Աննան զբաղված է նկարահանումներով: Դերասանուհին խաղում է “Արմենիա” հեռուստաընկերության “Ընտրյալները” հեռուստասերիալում. “Դերս առաջիկայում զարգացում կապրի: Բացի այդ, տարբեր հեռուստանախագծերում եւ գովազդային հոլովակներում հանդես գալու հրավերներ եմ ստացել, սակայն առայժմ միայն վերոնշյալ առաջարկն եմ ընդունել”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Աննա Պանիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW