×


Աննա Մանուչարյանի աֆրիկյան հանգստի լուսանկարները

Աննա Մանուչարյանն այս ամիս ճամփորդել է՝ հասնելով մինչեւ Մավրիկիոս: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել ուղեւորության լուսանկարները, նաեւ բացահայտել այս կղզի մեկնելու գլխավոր շարժառիթը:

Աննա Մանուչարյանը


«Դուբայում համերգ պետք է վարեի, որից հետո կարողացա կազմակերպել հանգիստս: Ընկերուհուս հետո որոշեցինք Աֆրիկա գալ եւ այստեղ նշել մեր տարեդարձերը»,-նշել է նա:

Աննա Մանուչարյանը


Դերասանուհին առաջին անգամ է Մավրիկիոսում: Ասում է՝ հրաշալի ժամանակ է անցկացնում.«Մի օր կենդանաբանական այգի ենք գնացել, հաջորդ օրը քաղաքում զբոսնել ենք, մի օր ծովում ենք եղել… Ամեն օր հետաքրքիր մի բան կազմակերպում ենք: Շատ տպավորված եմ այստեղի կենդանաբանական այգիով. այնքան մեծ է, որ ներսում ավտոբուսով ենք շրջել եւ տարատեսակ կենդանիների հանդիպել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Մանուչարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport