×


Աննա Մանուչարյանի նոր ֆոտոշարքն ու միայնակ լինելու պատճառը

Աննա Մանուչարյանը նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում խոսել ենք ոչ միայն լուսանկարահանումից, աշխատանքից, այլեւ դստեր եւ անձնականի մասին:

«Առաջարկը լուսանկարչից եմ ստացել, համաձայնել եմ, բայց զբաղվածությանս պատճառով դրանից բավական ժամանակ անց կարողացանք իրականացնել լուսանկարահանումը»,-ասել է դերասանուհին եւ ավելացրել.«Քանի որ ամառ է, ուզում էինք գունեղ լուսանկարներ ստանալ, այդ իսկ պատճառով էլ որպես նկարահանման վայր ընտրեցինք ատրակցիոնների այգին»:

Աննա Մանուչարյանը


Աննայի խոսքով՝ արդեն ավարտվել են իր մասնակցությամբ «Մեծից փոքր» նախագծի նկարահանումները եւ այս շրջանում հիմնականում զբաղված է թատրոնում եւ ռադիոյում.«Ամռանը կփորձեմ մի փոքր ավելի շատ ազատ ժամանակ ունենալ, որպեսզի հանգստանամ»:

Նա վերջերս սոցցանցային իր էջում լուսանկար էր հրապարակել, որում պառկած էր հիվանդասենյակում: Հարցին՝ ինչն էր հիվանդանոցում հայտնվելու պատճառը, պատասխանել է.«Ընդամենը կադր էր «Դե, ուրեմն» ներկայացման համար արված նկարահանումից: Առողջական ոչ մի խնդիր չեմ ունեցել»:

Աննա Մանուչարյանը


Դերասանուհուց հետաքրքրվել ենք նաեւ՝ արդյոք անձնականում նորություններ չկան.«Շատ են հարցնում՝ ինչու եմ միայնակ, բայց անձնական կյանքում որեւէ նորություն չունեմ եւ չեմ էլ ձգտում ունենալ: Բոլորովին դրա ժամանակը չէ, այժմ ամբողջությամբ աղջկաս, աշխատանքիս եմ տրամադրում ժամանակս, անկեղծ ասած՝ հազիվ եմ հասցնում, եւ հետո, անձնական կյանքը որոշելով չէ, Աստծո կամքն է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ալբերտ Հարությունյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport