Անուշիկ Ալավերդյանի եւ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի դուստրը դարձել է մեկ տարեկան: Փոքրիկ Մայայի ծննդյան տարեդարձի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել Երեւանի ժամանցի վայրերից մեկում, իսկ լուսանկարներն առաջինը տրամադրել են BRAVO.am-ին:
Փոքրիկ Մայայի 1-ամյակի խնջույքին
«Գունեղ ու փուչիկներով լի մանկական տոն էր, որի կազմակերպչական բոլոր հարցերով ես էի զբաղվել: Մայան ու մյուս երեխաները շատ ուրախ էին»,-պատմել է երգչուհին՝ նշելով, որ դուստրը հյուրերից գեղեցիկ նվերներ է ստացել.«Իսկ ես ու Կարենն ամեն օր ենք նրան նվերներ անում. մեզ հատուկ առիթներ պետք չեն:)»:
Անուշիկը խոստովանել է, որ աղջնակը սկզբում շատ է չարչարել իրենց. «Առաջին ամիսները մի փոքր դաժան անցան: Քնի օրակարգ չուներ, եւ ամբողջ գիշեր ես ու Կարենը հերթափոխով խնամում էինք: Չորս ամսականից ամեն ինչ կարգավորվեց. հիմա ճիշտ ժամանակին ուտում է, քնում, զբոսնում… Չափից շատ մարդամոտ է, սիրում է, որ կողքին շատ մարդիկ, հատկապես՝ երեխաներ լինեն: Նրա խնամքով ես եմ զբաղվում, բացակայությանս ժամանակ՝ տատիկները: Ամուսինս էլ է օգնում. շատ հոգատար եւ ուշադիր հայր է»:
Մարին, փոքրիկ Մայան եւ Անուշիկ Ալավերդյանը
Երգչուհին շուտով կրկին աշխատանքի կանցնի.«Ինձ համար շատ կարեւոր էր, որ առաջին մեկ տարին աղջկաս կողքին լինեմ, տեսնեմ ամեն մի նոր քայլը: Հղիությանս ընթացքում ծանրաբեռնված աշխատել եմ, եւ դադար առնելը մի փոքր դժվար էր, բայց հաղթահարեցի: Այժմ նորից պատրաստվում եմ բուռն կերպով գործի անցնել: Առաջիկայում ակումբային համերգներ եմ ունենալու, նաեւ նոր տեսահոլովակ կներկայացնեմ»:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նարե Ջան Մկրտչյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: