Անուշիկ Ալավերդյանը 29-ամյակը որոշել է նշանավորել ակումբային համերգով: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ թեեւ ծնվել է մարտի 2-ին, ընկերների եւ երկրպագուների հետ տարեդարձը կնշի մարտի 9-ին` «Մեցցո» ակումբում:
Անուշիկ Ալավերդյանը
«Միջոցառումը պետք է տեղի ունենար ծննդյանս օրը, բայց շատ կարեւոր պատճառով հետաձգեցինք. այդ օրն իմ անփոխարինելի «Կարեն Մամիկոնյան» բենդի երաժիշտները մեկնում են համերգների»,-պարզաբանել է նա:
Անուշիկի խոսքով` գալիք համերգը կտարբերվի նախորդներից. «Տարեդարձս համերգային տարբերարկով նշելն իմ միտքն էր: Համոզված եմ` անմոռանալի օր է լինելու: Առանձնահատկություններից մեկն էլ կլինի այն, որ կհնչեն իմ հայալեզու երգերից մի քանիսը»:
Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանն` իրենց դստեր հետ
Տարեդարձ-համերգին կլինեն նաեւ հատուկ հյուրեր` Սոնա Ռուբենյանը, Գրիգոր Կյոկչյանը, Սուսաննա Պետրոսյանը, Ռոբերտ Քոլոյանը. «Նրանց շարքում է նաեւ թավջութակահար Նարեկ Գասպարյանը, որի հետ մի հիանալի աշխատանք ենք ներկայացնելու: Մի խոսքով` հրավիրված են իմ բոլոր երկրպագուներն ու ընկերները»:
Անուշիկն ավելացրել է, որ երաժշտության ասպարեզում այս տարվա իր անելիքներն իսկապես շատ են. նախատեսում է նոր աշխատանքներ ներկայացնել, նոր նախագծեր եւ համերգներ իրականացնել:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: