×


Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանն՝ իրենց դստեր հետ

Անուշիկ Ալավերդյանի ընտանիքի նոր ֆոտոշարքն ու Ամանորի ծրագրերը

Անուշիկ Ալավերդյանն ու երաժիշտ, դաշնակահար Կարեն Մամիկոնյանն իրենց դստեր հետ լուսանկարվել են եղեւնիներով լի տարածքում՝ ֆոտոշարքի առաջին կադրերը տրամադրելով BRAVO.am-ին: Երգչուհին մեզ հետ զրույցում ամփոփել է 2017-ը՝ նշելով, որ ուրախ առիթներով հագեցած տարի են ունեցել:

«Շատ երջանիկ տարի էր, մեծ ոգեւորությամբ հետեւում էինք, թե ինչպես է մեծանում մեր աղջիկը, հենց այս տարի նա արեց իր առաջին քայլերը, սկսեց խոսել: Առաջին անգամ երեքով ընտանեկան հանգստի մեկնեցինք: Աշխատանքային առումով էլ հագեցած տարի էր. մի շարք համերգներով հանդես եկա, նոր երգեր ձայնագրեցի: Միակ բացթողումս նոր ձայնասկավառակն է, որը նպատակ ունեինք տարեվերջին թողարկել, բայց չհասցրինք: Եկող տարում կենտրոնանալու եմ միայն նոր ալբոմիս աշխատանքների վրա»,- ասել է նա:

Փոքրիկ Մայան


Նոր տարին ամուսինները տանն են դիմավորելու.«Ամուսնությունից հետո առաջին անգամ է, որ տոները տանն ենք անցկացնելու: Երկուսս էլ աշխատանքային մի շարք առաջարկներ ունեինք, բայց որոշեցինք այս տարին մեր աղջկան նվիրել: Գնումներն արդեն արել ենք: Ավանդական սեղան սովորաբար չենք ունենում, ես համով այլ ուտեստներ եմ պատրաստում ու մեր հյուրերին հյուրասիրում»:

Անուշիկն ու Կարենը տոներին առաջինն իրենց ծնողներին են այցելում.«Սկզբում ընտանիքի անդամներին ենք հյուր գնում ու շնորհավորում, հետո նոր՝ մյուսներին: Մեր տանն էլ բավական շատ հյուրեր ենք ընդունում:)»:

Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանն՝ իրենց դստեր հետ


Երգչուհու խոսքով՝ 2-ամյա Մայան դեռ չի կողմնորոշվել՝ ինչ ուզել Ձմեռ պապից. «Աղջիկս ասում է, որ նվեր է ուզում, բայց թե կոնկրետ ինչ, չի պարզաբանում:): Մեր տանը մի քանի օր է, ինչ տոնական տրամադրություն է տիրում: Զարդարել ենք եղեւնին ու բնակարանը»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW