×


Անուշիկ Ալավերդյան.“Այդ պահը հուզիչ էր ոչ միայն մեզ, այլեւ հյուրերի համար”

BRAVO.am-ը պատմել է Անուշիկ Ալավերդյանի եւ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի` հուլիսի 25-ին տեղի ունեցած պսակադրության մասին: Երգչուհին այսօր մեզ հետ զրույցում նշել է, որ ամուսնացած կնոջ կարգավիճակում իրեն հրաշալի է զգում.“Մեր առօրյան շատ չի փոխվել: Առանձին ենք ապրում, մեծ սիրով զբաղվում եմ կենցաղային գործերով, բայց հիմնականում տանը չենք լինում:)”:

Անուշիկ Ալավերդյանի եւ Կարեն Մամիկոնյանի հարսանիքին


Նորապսակների համար հարսանիքի ամենահուզիչ պահն Անուշիկի ելույթն է, երբ նա կատարել է իրենց սիրո պատմության մասին երգ, որի երաժշտությունը գրել է երգիչ Էրիկը, խոսքերը` Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումն էլ արել է Հայկոն. “Հուզվել էին նաեւ հյուրերը. շատերի աչքերին արցունքներ տեսա: Միշտ ասում են` հարսները հուզվում են, չեն էլ հիշում իրենց հարսանիքը, բայց ես ուրախացել եմ սկզբից մինչեւ վերջին րոպեն: Նույնիսկ կեսգիշերից հետո, երբ չէր թույլատրվում բարձր երաժշտություն միացնել, մեր ընկերների հետ նստած զրուցում էինք”:

Անուշիկ Ալավերդյանի շնիկը


Բացի հարսից, երգել ու նվագել են խնջույքին ներկա նրանց երաժիշտ ընկերները, ինչպես նաեւ Անուշիկի հայրիկի` Սարգիս Ալավերդյանի ղեկավարած “Ակունք” ազգագրական երգի-պարի համույթը. “Շատ գեղեցիկ համարներ ներկայացրին, իսկ վերջին երկու ժամը, կարծես, կենդանի հնչողությամբ համերգ լիներ: Իսկական երաժշտական հարսանիք էր:)”:

Անուշիկ Ալավերդյանի եւ Կարեն Մամիկոնյանի հարսանիքին


Նորապսակները դեռ չեն վայելել իրենց մեղրամիսը, բայց ինչպես նշել է երգչուհին, մոտ մեկ ամսից կմեկնեն ճամփորդության.“Որոշել ենք ծովափնյա հանգիստ ունենալ, եթե հաջողվի, այնտեղից կմեկնենք Փարիզ` քրոջս մոտ”: Իսկ մինչ այդ նա եւ ամուսնու խումբը երեւանյան ակումբներում մի քանի մենահամերգ կտան. “Կարճատեւ դադարից հետո նորից ակտիվ գործունեության կանցնենք”:

BRAVO.am
Լուսանկարները` Անուշիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW