×


Անուշիկ Մանուկյան.«Ամուսինս անմիջապես գրկեց նորածնին»

Պարուհի, մոդել Անուշիկ Մանուկյանի եւ ռեփեր Robby El Sol-ի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին պատմել ենք: Ֆրանսիայի մայրաքաղաքում ծնված տղան ծնողների որոշմամբ Էվան անունն է ստացել: Նորաթուխ մայրիկը BRAVO.am-ին հայտնել է, որ երեխան ծնվել է 3 կգ 450 գրամ քաշով, ինքն ու փոքրիկն արդեն տանն են եւ իրենց շատ լավ են զգում:

Մոդելն ու որդին դուրս են գրվել ծննդատնից


«Այնքան դժվար է պատասխանել հարցին, թե ինչ զգացի, երբ առաջին անգամ տեսա նրան: Անբացատրելի երեւույթ է. բառերով հնարավոր չէ նկարագրել, զգալ է պետք: Վերջապես ծնվեց մեր ձագուկը, Փառք Աստծո, շատ լավ ու հեշտ անցավ ամեն ինչ»,-նշել է Անուշիկը:

Խոսելով ամուսնու եւ Էվանի առաջին հանդիպման մասին` պարուհին ասել է.«Ռոբերտի ուրախությանը չափ ու սահման չկա: Վերջապես տեսավ ձագուկին, որի հետ միշտ երկխոսության մեջ էր մինչ ծնվելը: Ամուսինս անմիջապես գրկեց փոքրիկին»:

Պարզվում է` տղան որոշել է չնեղացնել ծնողներին նմանության հարցում:). «Ժամ առ ժամ փոխվում է: Մեծանա, ավելի պարզ կերեւա: Բայց ասում են՝ աչքերի հատվածն ինձ է նման, քիթն ու բերանը Ռոբերտինն է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարը՝ Անուշիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW