“Շանթ” հեռուստաընկերության “Անուրջներ” հեռուստասերիալի գլխավոր դերակատար Հայկ Աֆրիկյանը հայկական “օճառային օպերաներում” սկսել է նկարահանվել 2007 թվականից` “Ճակատագրի գերիները”, “Աննա”, “Դիմակահանդես”: Նա հանդես է եկել նաեւ “Թափառում” ռոք-օպերայում եւ “Արարատի լեգենդները” կարճամետրաժ ֆիլմում: BRAVO.am-ին Հայկը պատմել է 2012-ին իր ձեռքբերումների, կարեւոր իրադարձության եւ առաջիկա անելիքների մասին:
Հայկ Աֆրիկյանը սիրելիի` Ստելլայի հետ
Նախորդ տարի անձնական կյանքումս սպասված փոփոխություն եղավ. օգոստոսի 4-ին ես եւ Ստելլան նշանվեցինք: Սիրելիս մասնագիտությամբ արեւելագետ է`արաբագետ: Նա նորմալ է վերաբերվում իմ աշխատանքին. երբեւէ անիմաստ խանդի տեսարաններ չեն եղել:
Հուսով ենք` ամռանը կամուսնանանք: Արտասահմանից հյուրերի ենք սպասում, բացի դա, վայրը, որտեղ ցանկանում ենք պսկադրվել, հրաշալի է հատկապես տարվա այդ եղանակին:
Հայկ Աֆրիկյանը
Գործնական ոլորտում նույնպես առաջընթաց եմ գրանցել: 2011-ին սկսված “Անուրջներ” հեռուստասերիալը շարունակվեց նաեւ 2012-ին: Հիմա, երբ հիշում ու համեմատում եմ իմ խաղը սերիալի սկզբում եւ վերջում, առաջընթացն իսկապես ակնհայտ է: Այս սերիալն ինձ տվեց բացվելու, շտկվելու հնարավորություն: Հուսանք` նոր եթերաշրջանում “Անուրջները” կրկին եթեր կհեռարձակվի:
Այսօր հեռուստասերիալներում խաղում են ոչ պրոֆեսիոնալ շատ դերասաններ, ինչը տհաճ է թե′ ականջին, թե′ աչքին: Բեմական խոսք եւ դերասանի վարպետություն. գոնե այս երկուսը պարտադիր են դերասանի համար:
Հայկ Աֆրիկյանը սիրելիի` Ստելլայի հետ
Ցանկություն կար ունենալ սեփական դերասանական ստուդիան: Այն այսօր արդեն իրականություն է դարձել: Ստուդիայում կդասավանդեմ ինչպես ես, այնպես էլ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դասախոսները:
2012-ին ընդգրկվեցի “Շանթ”-ի մեկ այլ նախագծում, որտեղ հանդես են գալիս զույգերով` երգիչ եւ ոչ երգիչ: Ես, որպես ոչ երգիչ, պիտի երգեմ: Նախագիծն այս տարի, կարծում եմ, եթեր կհեռարձակվի:
Երգելու նկատմամբ սեր ունեմ: 2003-2007թվականներին երգել եմ “AM Boy Band”-ում:
Հայկ Աֆրիկյանը
Հուսով եմ, որ հաջողություններն ու ձեռքբերումներս կշարունակվեն նաեւ այս տարի:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նարե Ջան Մկրտչյանի եւ Հայկ Աֆրիկյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: