Աշխարհի ամենագեղեցիկ, սեքսուալ ու հաջողակ կանանցից Անջելինա Ջոլին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ` պատմելով, որ քաղցկեղի զարգացումը կանխարգելելու համար հեռացրել է կրծքերը` դրանք փոխարինելով իմպլանտանտներով:
Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին
Դերասանուհին նշել է, որ նման քայլի է դիմել առաջին հերթին հանուն իր երեխաների, քանի որ ցանկանում է հնարավորինս երկար ապրել` նրանց կողքին լինելու եւ մեծացնելու համար. “Որոշում կայացնելը հեշտ չէր, բայց այսօր շատ երջանիկ եմ, որ վիրահատվեցի. իմ` կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 87 տոկոսից նվազել է 5-ի: Ուզում եմ, որ մյուս կանայք էլ հետեւեն իրենց առողջությանն ու իմ օրինակին”:
Անջելինա Ջոլին
Վեց զավակի մայրը նաեւ հավելել է, որ իրեն աջակցել է սիրելի ամուսինը` Բրեդ Փիթը. “Բախտս բերել է, որ կողքիս հենց նա է: Այդ դժվարագույն պահերին նույնիսկ ժպտալու առիթներ էր ստեղծում: Մենք գիտեինք` սա է ամենաճիշտ լուծումը մեր ընտանիքի համար: Այս ամենն ավելի է մտերմացրել մեզ: Եթե ձեր կինը կամ ընկերուհին հիմա նույն խնդիրն ունի, իմացեք` ձեր վերաբերմունքը շատ կարեւոր է նրա համար”:
Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ընտանիքը
Անջելինա Ջոլին ցավով նշել է, որ իր մայրն այս հիվանդությունից մահացել է 56 տարեկանում: Նա նաեւ պատմել է, որ իր դեպքում նաեւ ձվարանի քաղցկեղի զարգացման 50 տոկոս հավանականություն կա:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/
Աղբյուրը` The New York Times
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: