×


Աշխարհի ամենահարուստ մոդելների ցուցակում հայ կա՞ :)

Մոտ 22 տարի է անցել այն պահից, երբ սուպերմոդել Լինդա Եվանգելիստան հայտարարեց` անգամ անկողնուց դուրս չի գա, եթե իրեն վճարեն 22 հազար դոլարից պակաս գումար: Հենց այդ պահից նորաձեւության աշխարհում գնային հեղափոխություն կատարվեց` ի օգուտ մոդելների:

Նաոմի Քեմփբելը


Բրիտանական ֆինանսական պարբերականներից մեկն այսօր հրատարակել է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը, որում ընդգրկված 20 գեղեցկուհու միասնական  եկամուտը կազմում է 913 միլիոն 546 հազար 200 դոլար: Արդյո՞ք այս ցուցակում կա հայ որեւէ մոդելի անուն:):

Բնականաբար, հարստացած մանեքենուհիների եկամտի աղբյուր են հանդիսանում ոչ միայն ցուցադրություններն ու ֆոտոշարքերը. աղջիկները նկարահանվում են գովազդներում, դառնում են այս կամ այն նորաձեւության տան դեմքը:

Ժիզել Բունդհենը


Եվ այսպես, ամենաշատ վաստակող մոդելների ցուցակը գլխավորում է Ժիզել Բունդհենը: Ի դեպ, նման կարգավիճակում աղջիկն առաջին անգամ չի հայտնվում:): Մոդելի հիմնական եկամուտը գոյանում է գովազդներում նկարահանումներից: Նա նաեւ ունի կոշկեղենի սեփական ընկերություն եւ դեմքի խնամքի համար կոսմետիկայի բրենդ: Ժիզելն իր հայրենիքում` Բրազիլիայում,  հողատարածք ունի, որտեղ հյուրանոց է տեղակայված: Գումարեք իրար այս ամենից ստացված եկամուտը ու կստանաք 151 միլիոն 468 հազար 800 դոլար:):

89 միլիոն 934 հազար 600 դոլարով երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում “Victori's Secret’’ ընկերության նախկին “հրեշտակ’’ Թայրա Բենքսը: Բնականաբար, վաստակած գումարի հիմնական մասը նա ստացել է America's Next Top Model նախագծի շնորհիվ: Մոդելը հանդիսանում է հաղորդման հաղորդավարն ու պրոդյուսերը:

Թայրա Բենքսը


Երրորդ հորիզոնականում է Քրիսթի Բրինքլին իր 80 միլիոն 467 հազար 800 դոլարով: Բացի մոդել լինելուց, Քրիսթին նաեւ դերասանուհի է, դիզայներ, նկարազարդող, լուսանկարիչ, գրող… Էլ ի՞նչ մնաց:):

“Բրենդերի’’ սիրելի Քեյթ Մոսը փոքր-ինչ զիջում է Բրինքլիին: Իր եկամուտը կազմում է 78 միլիոն 890 հազար դոլար: Համագործակցություն աշխարհի ամենահայտնի բրենդերի հետ, սեփական հավաքածուն TopShop-ի համար, այժմյան պայմանագիրը Mango ընկերության հետ թույլ են տալիս Քեյթին ընդգրկվել այս ցուցակում:

Քեյթ Մոսը


Վերոհիշյալ մոդելներին են հաջորդում Հայդի Քլումը` 70 միլիոն 996 հազար 500 դոլարով, Էլ Մաքֆերսոնը` 59 միլիոն 952 հազար 600 դոլարով, Կլաուդիա Շիֆերը` 55 միլիոն 219 հազար 500 դոլարով, Նաոմի Քեմփբելը` 48 միլիոն 908 հազար 700 դոլարով, Միլա Յովովիչը` 36 միլիոն 287 հազար 100 դոլարով, Ադրիանա Լիման` 34 միլիոն 709 հազար 400 դոլարով, Դարյա Վերբովան` 29 միլիոն 976 հազար 300 դոլարով, Հելենա Քրիսթենսենը` 28 միլիոն 398 հազար 600 դոլարով, Նատալյա Վոդյանովան` 23 միլիոն 665 հազար 500 դոլարով, Դաուտցեն Քրեզը` 20 միլիոն 510 հազար 100 դոլարով, Էվա Հերցիգովան` 20 միլիոն 510 հազար դոլարով, Քրիսթի Թերլինգթոնը` 17 միլիոն 354 հազար 700 դոլարով, Լինդա Եվանգելիստան` 17 միլիոն 354 հազար 500 դոլարով, Սինդի Քրոուֆորդը` 17 միլիոն 354 հազար 400 դոլարով, Քարոլին Մերֆին` 15 միլիոն 777 հազար դոլարով եւ Ստեֆանի Սեյմուրը` 15 միլիոն 776 հազար 800 դոլարով:

Նատալյա Վոդյանովան


Եվ այսպես, եթե չգտաք Ձեր անունը ցուցակում, ուրեմն պետք է ստիպեք Ձեզ արթնանալ վաղ առավոտյան ու աշխատանքի շտապել:):

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW