Աշոտ Տեր-Մաթեւոսյանն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով այս ամառն անցկացրել է Երեւանում: Նա ընդգրկված է «Շանթ»-ի նոր` «Ուրիշի հոգին» սերիալի դերասանական կազմում եւ, ինչպես հայտնել է BRAVO.am-ին, մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին:
Աշոտ Տեր-Մաթեւոսյանը
Սեպտեմբերից դերասանը հեռուստադիտողին կներկայանա Արսենի կերպարում, բայց պարզվում է` իսկզբանե նրան առաջարկել են բոլորովին այլ դեր.«Այդ բացասական կերպարն իմ պատկերացրածի չափ վատը չէր: Ես վատ ասելով հասկանում եմ դաժան ու իր ուզածին հասնելու համար ամեն բանի պատրաստ մեկին: Դրա համար ընտրեցի փողոցում մեծացած բարի, տաքարյուն, կենսուրախ տղայի կերպարը, ով շատ է սիրում իր ընտրյալին»:
Աշոտի խոսքով` իր մարմնավորած յուրաքանչյուր կերպար ինչ-որ կերպ նման է իրեն.«Մարդն ամեն տեսակի բնավորության գիծ էլ ունի, ես էլ, ըստ կերպարի, իմ մեջ արթնացնում եմ իմ այդ տեսակը: Նոր կերպարիս հետ էլ մի շարք ընդհանրություններ ունեմ»:
Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Աննա Գեւորգյանը` սերիալի նկարահանումներին
Բացի այս սերիալից, դերասանն ամռան ընթացքում նկարահանվել է 20 մասից բաղկացած հեռուստանովելում, որն առաջիկայում կրկին կցուցադրվի «Շանթ TV»-ի եթերում:
Անձնական կյանքին վերաբերող հարցին ի պատասխան` Աշոտը հետեւյալն է ասել. «Այնքան զբաղված եմ, որ անձնական կյանքի մասին մտածելու ժամանակ չկա»:
Նյութը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` «Շանթ»-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: