×


Աստղային գլամուրի հակառակ կողմը, կամ ինչպես արագ ստանալ հայ հայտնիների լուքերը

Նրանց սոցցանցային էջերում տեղադրվող լուսանկարները, եթե ոչ կատարյալ, ապա գոնե դրան մոտ են՝ խնամքով ընտրված լուքերով ու կերպարներով: Առաջարկում եմ ստուգել, թե որքանով է իրատեսական վերարտադրել այդ կերպարները՝ առանց ոճաբանների: Ֆոտոշարքի համար ընտրել ենք ամենաուշագրավ եւ ամենից շատ լայքեր հավաքած լուսակարները: Մի ասեք, թե երբեւէ չեք նմանակել այս կամ այն հայտնի մարդուն, դե, կամ փորձել…
Ուղեցույց-խորհրդատու այն մասին, թե ինչպես արագ եւ արդյունավետ ստանալ հայտնիների հայտնի կերպարները:

Այսպիսով, ի՞նչ է պետք Իվետա Մուկուչյանի այս հայտնի կերպարը ստանալու համար: Ձեռքի տակ չկա՞ն գլամուրային ինչ-որ թռչնի փետուրներ, հոգ չէ: Օգնության կհասնի տեղական հավիկն՝ իր բմբուլներով: Խնդրում եմ միացնել քամին՝ էլ ավելի էֆեկտիվ կադրի համար:


Սիրուշոյի հայտնի ու ոճային այս կերպարը կարելի է ստանալ՝ մտնելով թելերի խանութ, որտեղից կկարողանաք գնել ե'ւ բրդյա այս թելը (որը լուսանկարում ծառայում է որպես գլխարկ) եւ այս վզնոցը, որն, իմիջայլոց, դեռ մի քանի անգամ կհանդիպեք այս ֆոտոշութի շրջանակում: Մատչելի, էֆեկտիվ եւ ոճային:


Երբ նախորդ լուքի համար մտել էիք թելերի խանութ, մի կես մետր էլ սպիտակ պարան վերցրեք՝ ստանում ենք Զարուհի Բաբայանի այս լուսանկարի ոճային կերպարը:


Արմինկայի ինսթագրամյան էջից ընտրված լուսանկարներից երկուսի դեպքում էլ շեշտը սանրվածքի վրա է: Դե, այլընտրանք միշտ էլ կա. բիգուդիները ժամանակատար են… 


Իսկ ծաղկի այս գույնն իմ դիմագծերին ավելի համապատասխան է:


Միշտ իր սեքսուալ կերպարներով աչքի ընկնող Ռիփփիի լուսանկարներից ուշադրություն գրավեց հենց այս մեկը, որը ստանալու անհագ ցանկությունն ինձ ստիպեց տոնածառի տակից հավաքել որպես արհեստական ձյուն ծառայող սինտիպոնն ու մայրիկի զարդերից մի երկու ժամով վերցնել նրա վզնոցը:


Նազենի Հովհաննիսյանի ինսթագրամյան էջին հետեւում եմ մեծագույն հետաքրքրասիրությամբ, հիմնականում հաճելի է կարդալ կից գրառումները: Բայց այսօր թիրախում են նրա աքսեսուարները: Ահա այսպիսի ոճային ակնոցին գալիս է փոխարինելու լողի ամենասովորական ակնոցը: Նազենիին նմանակելը կամ նրա կերպարը վերարտադրելը փոքր-ինչ դժվար է, բայց գոնե փորձեցի:


Ճկունությամբ աչքի չեմ ընկնում, իսկ ինձ թվում էր՝ շատ հեշտ է:


Սիլվա Հակոբյանի հոլիվուդյան այս տրամադրությունը կտանեմ Փարիզ: Դեմ չեք, չէ՞…


Շարունակելով Սիլվայի կերպարները… Հիշում եք, չէ՞, թելերի խանութից գնած այն զարդի մասին: Հիմա այն դնում ենք գլխին, եւ վերջ…


Անահիտ Սիմոնյանի գլամուրային ֆեշն կերպարներից դժվար է ընտրություն կատարելը: Այս մեկի դեպքում պետք է վերցնել սովորական ճերմակ շապիկ եւ վրան սովորական մարկերով գրել ոսկեղենիկ մեր մայրենին:


Իսկ այս մեկի համար գնացինք շինանյութերի խանութ: Անհրաժեշտ է գնել հասարակ մեծ տոպրակ եւ վրան ամրացնել արծաթագույն ինչ-որ բաներ: Հա, դեմքի նույն արտահայտությունն ինձ մոտ այնքան էլ լավ չի ստացվում:


Քնելուց առաջ փակիր աչքերդ ու երազիր: Ահա դեմքի այդ արտահայտությունն իդեալական է՝ կարող եք լուսանկարվել եւ ստանալ Սոֆի Մխեյանի այս գեղեցիկ լուսանկարից:


Պահիր դեմքի նույն արտահայտությունն ու շարունակիր մտածել նույն բաների մասին, հետո հիշիր մի տխուր ստատուս սիրային տվայտանքների մասին ու հենվիր տանը եղած արջուկներից մեկին. ստացանք Անատիի ահա այս լուսանկարից:


Աստղիկ Սաֆարյանը նույնպես աչքի է ընկնում իր հետաքրքիր ֆոտոշութերով: Շինանյութի խանութից չմոռանաք վերցնել թիթեղյա թուղթ: Այն փակցնելով ակնոցին՝ կստանանք երգչուհու այս կերպարը:


Ահա այս մի լուքի համար պետք է երկարամազ ընկերուհիներիցդ մեկից ժամանակավոր վերցնես նրա վարսերը՝ հետո հետ վերադարձնելու պայմանով:


Իսկ հետո հագիր անթեւ շապիկդ, ասես հարբել ես ու կողմերը չես տարբերում, եւ վերջ. նորաձեւ կերպարդ նորաձեւ լուսանկարի համար պատրաստ է:


Սոնա Շահգելդյանի կերպարը վերարտադրելու համար պետք է տրամադրություն եւ հավեսով հոգեվիճակ: Ամեն ինչ շատ լավ է:


Հ.Գ. Դե՛, սիրելի հայտիներ ու հայտնիների սիրելի երկրպագուներ, առաջարկում եմ զինվել հումորով ու թեթեւ տանել՝ անձնական ոչինչ, միայն էքսպերիմենտ: Ահա այսպիսին էր հայտնիների հայտնի լուսանկարները վերարտադրելու արագացված ուղեցույցը:

Հեղինակ՝ Զառա Ղազարյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Նկարահանման համար տարածքը տրամադրեց Megerian Carpet-ը
Հողաթափիկները` Emoji_shop_am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport