Դերասաններ Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի ամուսնալուծության մասին ստահոդ լուրեր են հայտնվել համացանցում՝ առաջացնելով ամուսինների զայրույթը: «Արդեն համը հանում են: Այս շրջանում ոչնչի չենք խառնվում, էլի մեզ հանգիստ չեն թողնում»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Աստղիկը:
Նա պատմել է, որ չեն դադարում մտերիմների զանգերը, որոնց անհանգստացրել է տարածված կեղծ լուրը.«Անպայման կզբաղվենք այս խնդրով: Պարտադիր պետք է ճամփորդությունից, ռեստորանում ընթրելիս, գնումների գնալիս, սուրճ խմելիս, ճաշ պատրաստելիս, մազերը հարդարելիս, նվերներ ստանալիս, վերելակ նստելիս ու էլի շատ բաներ անելիս նկարվենք ու տեղադրենք սոցցանցերում, որպեսզի հանգիստ լինեն, որ չենք բաժանվե՞լ»:
Աստղիկ Ալավերդյանը
Աստղիկն ապատեղեկատվություն տարածողներին հրապարակավ հայտնել է, թե հույս չունենան, որ ինքն ու Նարբեն երբեւէ կբաժանվեն.«Ասեմ ավելին՝ մենք որոշել ենք միասին ծերանալ»:
BRAVO.am
Լուսանկարները` զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: