Նարբե Պողոսյանը երեկվանից շնորհավորանքներ է ընդունում ոչ միայն Նոր տարվա կապակցությամբ, այլեւ ծննդյան տարեդարձի: Դերասան-ռեժիսորը դարձել է 30 տարեկան, իսկ թե ինչպես է անցկացրել տոնական օրը, պատմել է BRAVO.am-ին:
Աստղիկ Ալավերդյանը, Նարբե Պողոսյանը եւ փոքրիկ Մոնթեն
“Շնորհակալ եմ բազում բարեմաղթանքների համար, որոնք իմ աշխատանքի գնահատականն են եւ այնքան պարտավորեցնող, որ ստիպում են հասնել ավելիին: Շատ լավ զգացի ինձ եւ հասկացա, որ կյանքիս 30 տարին անիմաստ չի անցել, եւ ժողովուրդը գնահատում է”,-մեզ հետ զրույցում նշել է հոբելյարը:
Նարբեն երկար է մտածել` ինչպես նշել ծննդյան օրը, իսկ այսօր ուրախ է ճիշտ որոշման համար.“Առավոտյան տաք հագնվեցինք եւ ընտանիքով ուղեւորվեցինք Ծաղկաձոր: Սարի գագաթին փչեցի տորթի մոմերը: Դա շատ խորհրդանշական էր, քանի որ որոշել եմ 30 տարեկանում ավելիին հասնել: Կյանքում առաջին անգամ զգացի, որ շատ հաջողություններ եմ ունենալու”:
Նարբե Պողոսյանը 30-ամյակը նշել է Ծաղկաձորում
Նրա համար այս տարեդարձն ամենահետաքրքիրն ու անմոռանալին է նաեւ սիրելի կնոջ յուրահատուկ անակնկալի շնորհիվ.“Հունվարի 5-ի երեկոյան Աստղիկը մահճակալի վրա Մոնթեի հագուստներով գրել էր` “Ծնունդդ շնորհավոր, պապա”, իսկ տառերից մեկն էլ հենց որդիս էր: Շատ հաճելի էր, նման բաներն ինձ համար ավելի կարեւոր են: Այդ լուսանկարը միշտ դիտելու եմ եւ ուրախանամ”:
Աստղիկի անակնկալն ամուսնու 30-ամյակին
Նարբեն տեղեկացրել է, որ այս տարի իրենց կրկին կտեսնենք եթերում.“Նոր նախագծեր կան, որոնց մասնակցելու է նաեւ մեր որդին: Այս շրջանում զբաղված էինք բիզնեսով, բայց, ինչպես ասում են, մեր խրոնիկական հիվանդությունը մեզ կրկին կանչում է”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարբե Պողոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: