×


Աստղիկն ու Նարբեն ատամնաբուժարանում դարձել են հարս-ատամնաբույժ ու փեսա-այցելու :)

Դերասաններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանն իրենց հարսանիքի օրը հիշարժան են դարձրել ոչ միայն 12.12.12 թվերով օրվա ընտրությամբ, պսակադրությամբ, հարսանեկան պարով, այլեւ ոչ ստանդարտ ֆոտոշարքով:):

Աստղիկն ու Նարբեն հարսանեկան ոչ ստանդարտ ֆոտոշարք ունեն


Հարսանեկան այս ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Սուրեն Մանվելյանն է, որի նախորդ աշխատանքները տեսնելուց հետո, Նարբեի խոսքով, միանգամից վստահել են նրան. “Նախապես հանդիպել ենք մի քանի լուսանկարչի հետ, կարծես քասթինգ լիներ: Մենք չէինք ուզում սովորական լուսանկարներ, այլ ուզում էինք տեսնել հետաքրքիր գաղափարներով աշխատանքներ, չէ որ կյանքում մեկ անգամ է լինում եւ ամենալավը պետք է լինի: Կարծում եմ` նման բաների վրա մարդ չպետք է գումար խնայի”:

Ահա այսպիսին էր տեսնում Նարբեն ատամնաբույժ Աստղիկին :)


Նորապսակները լուսանկարվել են Սիրահարների այգում, ատամնաբուժարանում, սրճարանում ու հասարակական այլ վայրերում. “Եթե դուք տեսել կամ լսել եք, որ 12.12.12-ին Հյուսիսային պողոտայում հարս ու փեսա են պարել, ուրեմն մենք ենք եղել:): Անցորդները մոտեցան, սկսեցին մեզ հետ լուսանկարվել. նրանց ամենից շատ հետաքրքրում էր`իսկապես մեր հարսանիքն է, թե էլի նկարահանումներ են”, - BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Նարբե Պողոսյանը:

Ահա այսպիսին էր տեսնում ատամնաբույժ Աստղիկը Նարբեին :)


“Թումանյան փողոցում` Հյուսիսային պողոտայի մոտ, մի պահ երթեւեկությունը կանգնել էր, ավտոմեքենաների ազդանշանների ներքո մենք լուսանկարվում էինք, մարդիկ մոտենում ու շնորհավորում էին: Հարսանիքից մի քանի օր անց էլ փողոցի այդ հատվածում Աստղիկի հետ քայլում էինք, ավտոմեքենայից մեկը բղավելով շնորհավորեց:)”,-հավելել է նա:

Աստղիկի եւ Նարբեի հարսանեկան լուսանկարներից


Ի դեպ, ատամնաբուժարանում հարսը պատահաբար է դարձել “ատամնաբույժ”, փեսան էլ` “այցելու”. “Հյուսիսային պողոտայում լուսանկարվելուց հետո որոշեցինք մի քանի րոպեով մտնել մեր ընկերոջ ատամնաբուժարան, որտեղ ես ու Աստղիկը մեր ատամներն ենք բուժում: Նախապես չէինք պլանավորել նման բան անել, միայն պետք է գնայինք Հանրապետության հրապարակի ժամացույցի մոտ ու Սիրահարների այգի, բայց իմպրովիզացիոն այսպիսի ֆոտոշարք ունեցանք”:

Նարբեն եւ Աստղիկը


Եկեղեցում էլ զույգին դիմավորել է սպասվածից ավելի շատ մարդ, իսկ պսակադրվելուց հետո մի միջադեպ է եղել. “Աստղիկը ցրտից սպիտակ աղավնուն այնքան էր սեղմել, որ խեղճ թռչունը չթռավ, ընկավ գետնին, միայն երկրոդ անգամ բաց թողնելուց հետո թռավ:)”:

Նարբեն եւ Աստղիկը


Հարսանիքի հաջորդ օրվանից դերասաններն անցել են աշխատանքային ռիթմին. “Մեղրամսի ու հանգստի ժամանակ իսկապես չունենք, ամեն օր  ընթանում են մեր ծրագրի նկարահանումները”, -նշել է Նարբեն` ավելացնելով, որ ազատ ժամանակ Աստղիկի հետ քննարկում են, թե ամուսնությունից հետո ինչ է փոխվել իրենց կյանքում.“Դեռ չենք զգում ամուսնության համն ու հոտը, միայն երբ հարցնում են` պատասխանում եմ, որ այն աղջիկը, ում հետ աշխատում եմ, ութ օր է` կինս է: Անսովոր է հնչում կին ու ամուսին արտահայտությունը:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Սուրեն Մանվելյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW