×


Աստղիկն ու Նարբեն իրենց նորածին որդուն անվանակոչել են ազգային հերոսի պատվին :)

Երեկ` սեպտեմբերի 1-ին, ժամը 23:55-ին լույս աշխարհ է եկել դերասան-հաղորդավարներ Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի առաջնեկը: Երջանիկ ծնողները BRAVO.am-ին հայտնել են, թե 3կգ 800գ քաշով եւ 53սմ հասակով փոքրիկն այս մի քանի ժամվա ընթացքում արդեն հասցրել է փոխել իրենց կյանքը:):

Նարբե Պողոսյանը գրկել է նորածին որդուն` Մոնթեին


Պարզվում է` նորաթուխ հայրիկը կանխազգացել է, որ որդին ծնվելու է հենց աշնան առաջին օրը.“Երազում էի, որ այս տարեմուտին` հունվարի 1-ին, իմանանք` երեխա ենք ունենալու: Այդպես էլ եղավ: Կնոջս հղիության ողջ ընթացքում էլ զգում էի, որ փոքրիկս հենց սեպտեմբերի 1-ին է ծնվելու”,-մեզ հետ զրույցում պատմել է նա:

Նարբե Պողոսյանը եւ Աստղիկ Ալավերդյանը ծնողներ են դարձել


Երեխայի անվան ընտրության հարցում ամուսինները համակարծիք են եղել.“Որդուս անվանակոչել ենք Մոնթե` մեր ազգի հերոս, քաջ մարդ Մոնթե Մելքոնյանի պատվին: Աննկարագրելի զգացողություններ ունեմ, չեմ հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում”,-նշել է Նարբեն եւ հավելել.“Տղայիս առաջին անգամ տեսա ծնվելուց րոպեներ անց: Գիշերը, երբ տուն վերադարձա, անընդհատ նրա նկարներն էի նայում, այսօր էլ վաղ առավոտյան հիվանդանոց եկա, որովհետեւ կարոտը խեղդում էր”:

BRAVO.am-ը շնորհավորում է Նարբեին եւ Աստղիկին ծնողներ դառնալու կապակցությամբ` փոքրիկ Մոնթեին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նարբե Պողոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW