Բարսելոնում բնակվող Աստղիկ Սաֆարյանն օրեր առաջ վերադարձել է Երեւան: Երգչուհին, որ նախորդ այցելության ժամանակ լուսանկարվել էր BRAVO.am-ի ֆոտոշարքում եւ պատմել այցի նպատակի մասին, այս անգամ եւս հայտնել է, թե ինչն է իրեն բերել հայրենիք:
Աստղիկ Սաֆարյանը
Նա քույրիկի հետ մոտ մեկ ամիս կլինի այստեղ: Ինչպես նշել է` գործիքավորելու եւ ձայնագրելու նոր երգեր ունի, բացի այդ` “Better way” երգի տեսահոլովակը հեղինակների` Leon Gris-ի ու Deep Danny-ի հետ ներկայացնում է հեռուստահաղորդումների ընթացքում եւ կկատարի երեւանյան համերգներին.“Իմ գրած երգերից երկուսն առանձնացրել եմ, որոնք ուզում եմ ձայնագրվել եւ հանրությանը ներկայացնել: Նաեւ հնարավոր է տղաների գործերից եւս մեկը կատարեմ. դեռ պետք է լսեմ, եթե հավանեմ, սիրով կերգեմ, եթե` ոչ, անկեղծորեն կասեմ, որ ինձ հոգեհարազատ չէ”:
Երգչուհու` Հայաստան վերադառնալու առիթներից մեկն էլ նորաձեւության հետ առնչվող իր գաղափարն իրականացնելն է.“Իսպանացի եւ կատալոնացի դիզայներների կողմից պատրաստվել է իմ նորաստեղծ ապրանքանիշի լոգոն: Մեր գաղափարները միախառնելով` հետաքրքիր արդյունք ստացանք: Հիմա այստեղ եմ, որ հայ դերձակների հետ իրականացնենք աքսեսուարների պատրաստումը, հետո նաեւ կանցնենք հագուստին”:
Աստղիկ Սաֆարյանը
Այն հարցին, թե կրո՞ւմ է իր իսկ մոդելավորած զգեստները, Աստղիկը հետեւյալն է նշել. “Զգեստապահարանումս կան այդպիսի զգեստներ, բայց ամբողջությամբ իմ պատկերացրածը չեն: Կարծում եմ` շուտով կհագնեմ իմ ստեղծած հագուստը: Այս ամենին վերաբերվում եմ մասնագիտական տեսանկյունից, ոչ թե որպես երգչուհի: Կփորձեմ ներկայացնել ոչ ստանդարտ, ընդամենը մի քանի օրինակով դիզայներական աշխատանքներ: Գնորդների տարիքային, սեռային սեգմենտն արդեն որոշել եմ…”:
Աստղիկ Սաֆարյանը
Երգչուհու խոսքով` իրեն ֆինանսապես օգնում են ծնողները, սակայն բիզնես-նախագիծը ցանկանում է իր ուժերով իրականացնել.“Քանի որ գրում եմ երգեր ու վաճառում, նաեւ արտերկրում երգերիս շրջանառությունից որոշակի գումար եմ ստանում, հույս ունեմ` կստացվի ինքնուրույն գործել, չնայած` ընտանիքս միշտ իմ կողքին է”:
BRAVO.am
Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: