×


Աստղիկ Սաֆարյանը 28-ամյակի առթիվ նվեր-առաջարկ է ստացել :)

Աստղիկ Սաֆարյանն իր 28-ամյակի առթիվ երեկ` սեպտեմբերի 3-ին, Բարսելոնի ամենաբարձր կետերից մեկում` տանիքում գտնվող սրճարանում, որն իր ամենասիրելի վայրերից մեկն է, ընտանիքի անդամների հետ նշել է ծննդյան տարեդարձը: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ տոնական օրվա համար ընտրել էր կապույտ զգեստ եւ նորաձեւության վերջին միտումներով կոշիկներ:

Աստղիկ Սաֆարյանը


Հոբելյարին առաջինը շնորհավորել է մտերիմներից մեկը.“Ողջ օրվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից բարեմաղթանքներով լի զանգեր, ծաղկեփնջեր, նվերներ եմ ստացել ընկերներիս, գործընկերներիս, ինչպես նաեւ հարազատներիս ու սիրելի երկրպագուներիս կողմից”:

Փոփ-ռոք երգչուհին այս տարեդարձի առթիվ պարաշյուտով թռչելու նվեր-առաջարկ է ստացել.“Դրան պետք է հոգեպես պատրաստվեմ, բայց համոզված եմ, որ շատ հետաքրքիր փորձություն կլինի:)”:

Աստղիկ Սաֆարյանը


Աստղիկի խոսքով` ծննդյան օրը երբեմն չի խուսափում ե՛ւ երջանկության, ե՛ւ տխրության արցունքներից.“Կախված է նրանից, թե որքան զգացմունքային եմ լինում այդ օրը, բայց այս անգամ ամեն ինչ դրական եւ հանգիստ մթնոլորտում էր: Լավ նշելու համար ինձ հարկավոր է բարձր տրամադրություն. եթե ուրախ ես, մնացած ամեն ինչ կատարյալ է թվում”:

Աստղիկ Սաֆարյանը


Ամփոփելով նախորդ տարին` երգչուհին ուրախությամբ նշել է, որ կարողացել է իրականացնել նպատակները.“Ճիշտ է, բավական շատ եմ աշխատել, բայց կարողացել եմ նոր աշխատանքներ ներկայացնել տեսահոլովակների ու երգերի տեքսով: Նաեւ ստեղծեցի իմ ապրանքանիշը, Բարսելոնում ստացա մագիստրոսի երկրորդ դիպլոմս եւ այլն: Բոլորն ունեն նպատակներ, ես էլ բացառություն չեմ ու երազում եմ, որ դրանք իրականանան առանց արգելքների”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW