×


Աստղիկ Սաֆարյանի` գլամուրից դուրս “ավելի լավ ուղին” :)

Աստղիկ Սաֆարյանը դեռ մայիսին BRAVO.am-ին տեղեկացրել էր, որ աշխատում է նոր երգի ստեղծման վրա, որի գործիքավորումը լսելուց հետո մի քանի րոպեում գրել է անգլերեն տեքստը: “Ավելի լավ ուղի”-ն (“Better Way”) հանրությանը կներկայացվի տեսահոլովակի տեսքով, որի պրեմիերան տեղի կունենա վաղը:

Աստղիկ Սաֆարյանը “Better Way” տեսահոլովակի նկարահանումներին


“Այնքան արագ մտքիս եկան խոսքերը, կարծես վերեւից տրված պարգեւ լիներ: Երգի հիմնական ասելիքս այն է, որ եթե ինչ-որ մեկի հետ կամ ինչ-որ տեղ ոչինչ չի ստացվում, պետք է հեռանալ, դուրս գալ այդ իրավիճակից եւ ավելի լավ ուղի փնտրել: Միշտ էլ ելք կա, պետք է միայն ցանկանալ”,-նշել է երգչուհին:

“Better Way”-ի երաժշտական հատվածն արվել է հայ դիջեյներ Leon Gris-ի ու Deep Danny-ի կողմից, որոնք էլ Աստղիկին առաջարկել են համագործակցել. “Տղաներն անորակ երաժշտություն չեն մատուցում: Երբ եկա Երեւան, բոլորս այս երգի տրամադրության մեջ էինք ու շատ հարցերում նույն կերպ էինք մտածում: Մեր ոճերը միախառնել ենք եւ ստացել լավ տրամադրություն ու դրական լիցքեր հաղորդող երգ”:

Աստղիկ Սաֆարյանը “Better Way” տեսահոլովակի նկարահանումներին


Երգի ձայնագրումից հետո երգչուհին մեկնել է, այդ պատճառով դիջեյները նկարահանվել են Երեւանում, իսկ նա` Իսպանիայում.“Այստեղ աշխատել եմ իսպանացի ռեժիսոր-օպերատոր Edu Membrive Camos-ի եւ նրա թիմի հետ, տղաներն աշխատել են օպերատոր Նիկոլոյի հետ, մոնտաժն էլ Երեւանում կատարել է Արթուր Մաթեւոսյանը”:

Աստղիկն, ինչպես իր նախորդ տեսահոլովակների դեպքում, այս անգամ եւս ոճաբանի չի դիմել եւ զգեստների համադրությունները կատարել է իր ճաշակով, միայն դիմահարդարումն ու վարսահարդարումն է վստահել մասնագետներին. “Փորձել ենք ստանդարտ եւ գլամուրային վիճակների փոխարեն ներկայացնել եվրոպական “հարուստ” պարզություն ու գունեղ տրամադրություն, ինչը նման երգերի դեպքում հիմա ավելի տենդենցային է”:

Աստղիկ Սաֆարյանը դիջեյներ Leon Gris-ի եւ Deep Danny-ի հետ


Այն հարցին, թե արդյոք անգլալեզու երգը միայն հայկական լսարանի համար է, երգչուհին պատասխանել է, որ պետք է դիջեյների հետ քայլեր ձեռնարկի.“Տղաները մեծ մասամբ աշխատում են եվրոպացի արտիստների ու լեյբլների հետ եւ իրենց աշխատանքը, սովորաբար, հասանելի են դարձնում ոչ միայն հայ ունկնդրին, այլ նաեւ արտասահմանյան երաժշտասերներին”:

Աստղիկ Սաֆարյանը երբեմն երգեր է գրում նաեւ այլ կատարողների համար. վերջերս նրա հեղինակային աշխատանքներից մեկը կատարեց նորահայտ երգչուհի Սեդա Մայիլյանը.“Առաջարկների դեպքում համագործակցում եմ ինչպես հայերի, այնպես էլ այլազգիների հետ: Այստեղ որպես երգչուհի ճանաչվելը հեշտ չէ. Երեւանում կարող ես աշխատել անգամ առանց պրոդյուսերի, իսկ ամբողջ աշխարհում այլ կանոններ են ինչպես աշխատանքային, այնպես էլ մենթալիտետի առումով”:

Աստղիկ Սաֆարյանը “Better Way” տեսահոլովակի նկարահանումներին

Աստղիկ Սաֆարյանը “Better Way” տեսահոլովակի նկարահանումներին


BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում երգչուհին բացել էր փակագծերը եւ հայտնել, որ փորձում է նորաձեւության ոլորտում որոշակի քայլեր անել: Այս անգամ նա տեղեկացրեց, որ մի քանի աշխատանք պատրաստ է.“Մոտ օրերս հանդիպելու եմ իսպանացի, կատալոնացի եւ բրազիլացի մի քանի դիզայների հետ, որպեսզի փորձենք որոշ հարցերում միասին աշխատել: Հուսով եմ` ամեն ինչ պատշաճ կերպով ու իմ պլանավորածի համաձայն կստացվի”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW