×


Աստղիկ Սաֆարյանի հանգիստը Հունաստանում

Աստղիկ Սաֆարյանի ստեղծագործական նորություններին անդրադարձել ենք: Նոր տեսահոլովակ եւ ֆոտոշարքեր ներկայացնելուց հետո երգչուհին այժմ վայելում է հանգիստը: Օրերս նա այցելել է Հունաստան, իսկ ճամփորդության մանրամասները պատմել է BRAVO.am-ին:

Աստղիկ Սաֆարյանը


«Առաջին անգամ Աթենքում եղել էի 11 տարեկանում: Մինչ օրս հիշում եմ առաջին տպավորություններս, երբ տեսա Ակրոպոլիսը, կարծես դասագրքերից բոլոր պատկերացումներս իրականության էին վերածվել: Այս անգամ քրոջս հետ որոշեցինք կրկին լինել այստեղ ու ավելի հասուն աչքով վերածանոթանալ քաղաքին: Տպավորություններս գրեթե նույնն էին. կարողացա նորովի վայելել ու ամեն ինչ ընկալել ավելի հասուն եւ իրատեսորեն»,-նշել է Աստղիկը:

Հունաստանից հետո երգչուհին մեկնել է Բարսելոնա` կրկին հանգստի նպատակով. «Երեւանում գտնվելու ամիսներին բավական շատ եմ աշխատել` նոր երգեր, նոր տեսահոլովակ, բազմաթիվ ֆոտոշարքեր, ինչպես նաեւ մասնակցել եմ կոմերցիոն նախագծերի: Զգացի, որ մի փոքր հանգստի կարիք ունեմ: Կփորձեմ հնարավորինս լիցքավորվել, որպեսզի նորից կուտակեմ էներգիա` իրականացնելու համար բոլոր այն ծրագրերը, որոնք կապված են իմ գործունեության 10-ամյակը նշելու հետ»:

Աստղիկ Սաֆարյանը


Նա ասել է, թե ճամփորդելիս ժամանակը հիմնականում ինչի վրա է ծախսում. «Փորձում եմ ժամանակս այնպես բաշխել, որ ե՛ւ տեսարժան վայրեր այցելեմ, ե՛ւ ժամանցի կենտրոններում լինեմ, ե՛ւ գնումներ անեմ: Բայց եթե ժամանակը քիչ է լինում, ապա առաջնահերթությունը տալիս եմ տեսարժան վայրեր այցելելուն»:

Աստղիկը լիարժեք է համարում այն հանգիստը, որի ժամանակ կարողանում է ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես հանգստանալ.«Պետք է կարողանաս չմտածել աշխատանքի մասին, փորձես միտքդ հեռու պահել այն ամենից, ինչը լարվածություն կամ բացասական էներգիա է հաղորդում, ուղղակի հանգիստդ վայելես դրական եւ հարմարավետ մթնոլորտում` քեզ հաճելի մարդկանց հետ»:

Աստղիկ Սաֆարյանը


Երգչուհին նշել է, որ հանգստավայրի ընտրության հարցում շատ անկանխատեսելի է.«Ֆոտոմոդելի աշխատանքի առաջարկ ունեմ Միլանից, եթե ընդունեմ եւ որոշեմ համատեղել աշխատանքը հանգստի հետ, ապա գուցե այնտեղ մեկնեմ»:

Աստղիկն ասել է նաեւ, որ առաջիկայում նոր տեսահոլովակ կներկայացնի.«Կլինեն նոր երգեր, նոր ֆոտոշարքեր եւ էլի շատ նորություններ, որոնց փակագծերը չեմ բացի, փոխարենը ժամանակի ընթացքում կներկայացնեմ հերթականությամբ: Ավելի շատ սիրում եմ գործել, քան խոսել եւ դրա համար աշխատում եմ անդադար, առանց ընդմիջման կոճակը սեղմելու»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW