Ուղիղ տասը տարի առաջ Աստղիկ Սաֆարյանն իր բեմական գործունեությունը սկսեց «Հայ Սուպերսթար 1» նախագծից եւ այսօր իր ուրույն տեղն ունի հայկական երգարվեստում։ Երաժշտական գործունեության 10-ամյակը երգչուհին նշանավորել է երեկույթով, որին ներկա են եղել ընտանիքը, մտերիմները եւ գործընկերները:
Աստղիկ Սաֆարյանը
«10-ը տարի բեմում» խորագրով միջոցառմանն Աստղիկը ներառել էր երեք նախագիծ՝ ակումբային մենահամերգ, նոր ձայնասկավառակի շնորհանդես եւ տեսահոլովակի պրեմիերա. «Յանս» ակումբի մուտքի մոտ նա դիմավորում էր հյուրերին, շփվում ու լուսանկարվում:
Արամ Նիկոլյանը եւ Աստղիկ Սաֆարյանը
Նրա նոր՝ 3-րդ ալբոմը կոչվում է «Better Way», ներառում է 11 երգ՝ «Shalom», «Alone», «Դու չգիտես», «Օր ու գիշեր», «Որբուկ», «Ստանդարտ», «Today» եւ այլն։ Համերգի ընթացքում Աստղիկը ռեփեր Նարեկի հետ կատարել է «Լավն ես» նոր զուգերգը, ներկաները դիտել են նաեւ տեսահոլովակը.«Երգի միտքն իմն էր, երկուսիս ձեռագրով է, փորձել ենք մեր ոճերը միախառնել, բայց նաեւ պահպանել։ 4-5 կերպարում ենք, տեսարաններ կան, որ հանվել են, քանի որ թեմայից մի փոքր դուրս էին։ Իմ հոլովակների ցանկում սա նոր ասելիքով ու թարմ շնչով է»։
Աստղիկ Սաֆարյանը նոր ձայնասկավառակ է ներկայացրել
Փոփ-ռոք երգչուհին երաժիշտների նվագակցությամբ կատարել է շուրջ 16 երգ ինչպես նոր ալբոմից, այնպես էլ իրեն հաջողություն բերած հայտնի ստեղծագործություններ. «Ավելի քան մեկ տարի պատրաստվել ու սպասել եմ այս օրվան։ Այս համերգով սկսում եմ կենդանի նվագակցությամբ համերգների շարք, որի ժամանակ արդեն կերգեմ ու կշփվեմ երկրպագուներիս հետ»։
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: