×


Ավո Խալաթյանի եւ Նունե Եսայանի կյանքի ամենանշանակալի իրադարձությունները

Ավո Խալաթյանն ու Նունե Եսայանն իրենց դստեր՝ Էլիզաբեթի 3-ամյակի առթիվ խնջույք չեն կազմակերպել, սակայն աղջնակի տարեդարձը տոնական միջավայրում է անցել։ BRAVO.am-ի հետ զրույցում դերասանը նշել է, որ երեկոյան ընտանիքով այցելել են Երեւանի մանկական ժամանցի վայրերից մեկը.«Քանի որ ընդամենը երեք տարեկան է, չէինք ցանկանում տարեդարձն աղմկոտ երեկույթի վերածել, այլ գնացինք նրա սիրելի խաղասրահը, որ առաջնահերթ ինքն իրեն լավ զգա։ Իսկ կեսգիշերին Նունեի հետ սենյակը փուչիկներով ու խաղալիքներով զարդարել էինք, որ առավոտյան տոնական մթնոլորտում արթնանա»։

Նունե Եսայանը


Ավոն շատ լավ է հիշում երեխաների լույս աշխարհ գալու օրերը, ինչպես նշում է՝ Նունեի եւ իր կյանքի ամենանշանակալի իրադարձություններն են.«Մեր ընտանիքում էլիզաբեթի ծնունդը մեծ ցնծություն էր։ Իհարկե, տղայիս ու աղջկաս ծնվելու ժամանակ զգացողությունները տարբեր էին. երկրորդ անգամ ավելի կոփված ու պատրաստված էինք»։ 

Էլիզաբեթը դարձել է 3 տարեկան


Էլիզաբեթը մանկապարտեզ չի հաճախում, Հենրին եւս չի հաճախել, հիմնականում երգչուհին է խնամում երեխաներին։ Նրանց ժամանցը ամռան տապին փորձում են միասին կազմակերպել.«Երբ երեկոյան ազատ ենք, բոլորով միասին գնում ենք մեր տան մոտակա այգին՝ Երեւանի պետական համալսարանի հարակից բակը կամ՝ Սիրահարների այգի։ Օգոստոսին կմեկնենք ծովափնյա որեւէ քաղաք, կարծում եմ՝ ամռան շոգին երջանիկ լինելու համար ծովը բավարար է»։

BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի ընտանեկան արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport