×


Արամեի 32-ամյակի խնջույքը եւ միակ երազանք-նպատակը :)

“Լինես միշտ առողջ, երջանիկ եւ իմ կողքին: Շնորհակալ եմ, որ կաս իմ կյանքում”. սիրելի կնոջ` Աննա Թովմասյանի ահա այս բարեմաղթանքով հոկտեմբերի 10-ի կեսգիշերին մեկնարկել է Արամեի ծննդյան օրը` շարունակվելով ընկերների եւ երկրպագուների բազմաթիվ շնորհավորանքներով, իսկ երեկոյան էլ տեղի է ունեցել տոնական խնջույքը, որի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը:

Աննա Թովմասյանը եւ Արամեն


Հոբելյարը մեզ հետ զրույցում նշել է, որ իր 32-րդ տարեդարձը համատեղել է սեփական կարաոկե-ակումբի հիմնադրման 2-ամյակի հետ` ուշադրությունն առավել կենտրոնացնելով հենց վերջինին.“Երեւանյան առաջին մենահամերգս էլ տեղի է ունեցել 27-ամյակիս օրը, 2012-ին ակումբի բացումն էր… Այսպես ամեն տարի, իմ կամքից անկախ, տոնում ենք”:

Աննա Թովմասյանը` Արամեի ծննդյան տարեդարձին


Արամեն զգացված է հարազատների եւ ընկերների վերաբերմունքից, նրան գեղեցիկ անակնկալ է մատուցել կինը, որի մասին նախընտրեց չբարձրաձայնել.“Ժամանակի սղության պատճառով միայն չհասցրի տորթ թխել, բայց հաջորդ տարի` սիրելիիս 33-ամյակին, անպայման դա էլ կանեմ:)”,-ասել է Աննան, Արամեն էլ հավելել է, որ այս անգամ տորթը նվեր էր ընկերոջից` Արմեն Պետիկյանից:

Արամեն եւ Աննա Թովմասյանը


Երգիչը տորթի մոմերը փչելիս այս երազանքն է մտապահել.“Հիմա նպատակս եւ երազանքս որդի ունենալն է, որին կանվանակոչեմ հայրիկիս պատվին: Աստված տա, երազանքս շուտ կատարվի”:

BRAVO.am-ը շնորհավորում է Արամեին` մաղթելով երազանքի իրականացում եւ ստեղծագործական նորանոր վերելքներ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW