×


Արամեի նոր պարը, Մոսկվայից հրավիրված Անյան ու փախչող բադերը՝ նոր տեսահոլովակի համար

«Յար ունեմ, պարում եմ»՝ այսպես է կոչվում Արամեի եւ ամերիկահայ դիջեյ Ժիլբերի համագործակցության արդյունքում ծնված նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի մանրամասներն ու լուսանկարները երգչի մենեջեր, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը տրամադրել է BRAVO.am-ին:

Պրեմիերան նախատեսված է սեպտեմբերին՝ փակ շնորհանդեսով, որից հետո տեսահոլովակը հասանելի կլինի համացանցում եւ կցուցադրվի հեռուստատեսությամբ:

Արամեի եւ դիջեյ Ժիլբերի նոր հոլովակի նկարահանումներին


«Նկարահանումն իրականացրել ենք Դիլիջանում՝ մեկ օրվա ընթացքում: Այնտեղ մեր նկարիչները ստացել են կուբայական ոճի փողոց, որովհետեւ հոլովակը գունային առումով փոքրիկ Կուբա է հիշեցնում»,-նշել է Սյոման:

«Յար ունեմ, պարում եմ» երգի երաժշտության հեղինակը Արամեն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումն ու ձայնագրությունն արել է «Արդինի» ստուդիան: Հոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, պարը բեմադրել է «Ամարաս» պարային համույթը, ոճաբանն Արամ Նիկոլյանն է:

Արամեն եւ Սյոմա Կոդաբաշյանը


«Վիկա Մարտիրոսյանի հետ վերջին համագործակցությունից 13 տարի անց մենք որոշեցինք եւս մեկ անգամ անդրադառնալ Արամեի պարին. հատուկ հոլովակի համար նա հավաքել է տղաների նոր կազմ: Սա, կարելի է ասել, նորացված կազմով խմբի առաջին աշխատանքն է»,-նշել է Սյոման:

Տեսահոլովակի հերոսուհին՝ Անյան, հրավիրվել է Մոսկվայից.«Մեծ քասթինգ ենք անցկացրել, որովհետեւ ուզում էի հերոսուհուն Հայաստանից գտնել: Շատ սիրուն հայուհիներ մասնակցեցին, բայց ունեին պարելու խնդիր, իսկ մեզ պետք էր, որ աղջիկը նաեւ պարուհի լինի: Անյան պարի է գնացել, լավ պարում է եւ մեկ օրում սովորեց պարը»:

Անյան եւ Սյոմա Կոդաբաշյանը


Անդրադառնալով նկարահանման հրապարակում տեղի ունեցած զավեշտալի դեպքերին՝ Սյոման ասել է.«Մենք երկու բադ ունեինք, որոնք պետք է նկարահանվեին տեսահոլովակում: Ամեն դուբլից հետո նկարահանման ողջ կազմը վազում էր բադերի հետեւից: Հասկացա, որ դրա պատճառով իմ նկարահանումը շատ երկար է տեւելու, եւ որոշեցի արդեն նկարահանված կադրերից ընտրել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սյոմա Կոդաբաշյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport