Հայկական շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ երեկ` ապրիլի 15-ին, հավաքվել էին “Դալմա Գարդեն Մոլ”-ի “Սինեմա Սթար” կինոթատրոնում` մասնակցելու Կամո Սեյրանյանի նոր` “Իրիկնային” տեսահոլովակի առաջին ցուցադրությանը:
Հրավիրվածների շարքում էին Քրիստինե Պեպելյանը, Անդրեն, Սոֆի Մխեյանը, Արամեն, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Լուիզա Ներսիսյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Արսեն Սաֆարյանը եւ այլք, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:
Դուդուկահարը մեզ հետ զրույցում հայտնել է, թե իր մտերիմ ընկեր, ռեժիսոր Արման Գեւորգյանի` Հայաստանից բացակայելու պատճառով ստիպված է եղել երկու տարի հետաձգել նկարահանումները.“Սցենարի հեղինակը հենց նա է: Կարծում եմ` հաջողված փոքրիկ ֆիլմ է ստացվել”:
“Իրիկնային” երգի երաժշտության հեղինակն Արմեն Ալեքսանյան է: Ինչպես Կամո Սեյրանյանն է նշել, այս ստեղծագործությունը գրվել է մոտ 8 տարի առաջ, եւ առաջին անգամ այն կատարել է Հանրային հեռուստաընկերության “Բենեֆիս” նախագծի ժամանակ:
Շնորհանդեսին ներկա էին նաեւ դերասաններ Արմեն Մարգարյանն ու Ֆրիդա Յորքը, որոնք էլ փոքրիկ Մոնիկայի հետ մարմնավորում են տեսահոլովակի հերոսներին: Ըստ սյուժեի` մանկատնից փախած աղջնակը ճանապարհին հանդիպում է մի վարորդի, որը պետք է դառնա իր հայրը: “Իրիկնային”-ը շուտով կհայտնվի համացանցում, այն կարող եք դիտել նաեւ մեր Videos բաժնում:
Կամո Սեյրանյանի խոսքով` վերջին շրջանում իր աշխատանքային գրաֆիկը բավական խիտ է. համագործակցել է հանրահայտ երաժիշտների հետ, համերգներով շրջագայել է եվրոպական երկրներում, առաջիկայում էլ կմեկնի Միացյալ Նահանգներ.“Շուտով դուդուկով կներկայացնեմ նաեւ Արամ Խաչատրյանի “Լեզգինկա”-ն եւ “Սուսերով պար”-ը”:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: