×


Ո՞ւր է մեկնել Արամեն :)

Արամեն հոկտեմբերի 12-ին մենահամերգով հանդես կգա Բեյրութում: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երգչի մենեջեր Արտյոմ Հակոբյանը` նշելով, որ Լիբանանի մայրաքաղաքում նա ելույթ կունենա երաժշտախմբի նվագակցությամբ.“Կհնչեն  արդեն իսկ սիրված, ինչպես նաեւ նոր երգեր: Կարող ենք ասել, որ Արամեի համերգային ծրագիրը թարմացված է”:

Արամեն "Երաժշտության շաբաթ Երեւանում" փառատոնի գալա համերգին


“Հայ սեր”. այսպես է կոչվում երգչի նոր երգը, որի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է.“Էստրադային ռիթմիկ գործ է: Արդեն մտածում ենք տեսահոլովակով ներկայացնելու մասին”,-ասել է Արտյոմ Հակոբյանը:

Արամեն կորպորատիվ միջոցառումների մասնակցության բազմաթիվ հրավերներ ունի եւ հոկտեմբերի 4-ին այդ նպատակով երեք օրով կմեկնի Սոչի.“Հաջորդ տարի նա բազմազբաղ կլինի: 12 մենահամերգ նախատեսված է Եվրոպայում, 14-ն էլ` Ռուսաստանում: Միացյալ Նահանգներում այս տարվա համերգը, որը երգչի ընտանիքում տեղի ունեցած դժբախտության պատճառով հետաձգվեց, եւս կիրականացնենք 2014-ին”:

Արամեն


BRAVO.am-ը պատմել է “Երաժշտության շաբաթ Երեւանում” փառատոնի` օրերս կայացած գալա համերգի մասին: Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել նաեւ Արամեն, հանդիսավար Լերա Կուդրյավցեւան էլ հայտարարել է, թե նա ավելի լավն է, քան Ֆիլիպ Կիրկորովը:): Արտյոմ Հակոբյանը վստահեցրել է, թե ռուս հաղորդավարուհու հաճոյախոսությանն ի պատասխան` Արամեն ոչինչ չի ասել.“Նման խոսակցություններին միշտ հումորով է վերաբերվում”: 

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արամեի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW