Այս շրջանում Արամեն չափազանց բազմազբաղ է: Երգիչը նախորդ ամսվա ընթացքում արտերկրում հասցրել է մասնակցել մի շարք համերգների, սակայն ժամանակ է գտել նաեւ ներկա լինելու Երեւանում կայացած “21 TV”-ի մրցանակաբաշխությանը, որի շրջանակում նրա եւ Կարապետյանների “Քավոր” տեսահոլովակը լավագույնն է ճանաչվել “Տարվա համագործակցություն” անվանակարգում:
Արամեն` կնոջ հետ
“Մարտի 3-ից 17-ը ելույթ եմ ունեցել Փարիզում, Համբուրգում եւ եվրոպական այլ քաղաքներում: 8 համերգ ունեցանք, որոնք մեկը մյուսից լավ անցան”,-BRAVO.am-ին տեղեկացրել է երգիչը` հավելելով, որ շնորհակալ է Եվրոպայում բնակվող բոլոր հայերին ջերմ ընդունելության համար:
Այս ընթացքում Արամեն եղել է նաեւ Մոսկվայում` մասնակցելով “Հայ տղամարդկանց շոու” համերգին, իսկ այժմ զբաղված է նոր երգերի ձայնագրման աշխատանքներով:
Արամեն` Փարիզում
Երգիչը “Հայ եմ” տեսահոլովակից հետո նորությամբ հանդես չի եկել, ինչպես նշում է` դադարը հատուկ չի եղել.“Զբաղված էի այլ աշխատանքներով, ժամանակս սուղ էր: Առաջիկայում կլինի նոր երգ եւ տեսահոլովակ: Հստակ չեմ կարող նշել` երբ կլինի. ինչպես ընդունված է ասել` շուտով”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արամեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: