×


Արամ Ասատրյանի որդին Ամերիկայում նշել է ծննդյան տարեդարձն եւ ամուսնության հոբելյանը

Արամ Ասատրյանի որդին` երգիչ Տիգրան Ասատրյանը, որն արդեն 13 տարի է` բնակվում է Միացյալ Նահանգներում, ապրիլի 22-ին նշել է իր ծննդյան տոնն ու ամուսնության հոբելյանը: Այդ օրը երգչի կինը` Նունե Ասատրյանը, հարսանեկան զգեստով է եղել.“Հյուրերին անակնկալ մատուցեցինք` ներկայանալով հարս ու փեսայի կերպարներում: Կնոջս անկատար երազանքն էր հարսի զգեստ հագնելը, քանի որ ամուսնանալիս չէր հագել”:

Տիգրան Ասատրյանի ընտանիքը


Խնջույքին մասնակցել են երգչի ընկերները, հարազատներն ու գործընկերները, որոնց թվում` Հարութ Բալյանն ու Անդին: Վերջինս նույնպես նշել է իր ծննդյան տարեդարձը. “Օրն անցկացրել եմ ինձ համար թանկ մարդկանց հետ: Հարգելի պատճառներով ներկա չէր եղբայրս` Արտաշը. Հայաստանում այս օրերին հարսանիքի քավոր պետք է լինի”:

Տիգրան եւ Նունե Ասատրյանները նշել են իրենց ամուսնության հոբելյանը


“Այսօր ծնողներս ֆիզիկապես ինձ հետ չեն: Մտովի հետ գնացի եւ պատկերացրի, թե ինչպես կդիմավորեին հարսին ու փեսային իրենք… Զավակներս` Արամը եւ Նվարդը (երգիչը երեխաներին կոչել է ծնողների անուններով-հեղ.), մոմերը ձեռքներին դիմավորեցին մեզ”,-BRAVO.am-ին պատմել է Տիգրան Ասատրյանը:

Անդին եւ Տիգրան Ասատրյանը


Երգչի ավագ որդին` Արամ Ասատրյանը, միջոցառմանը կատարել է պապիկի` Արամ Ասատրյանի “Սուրբ Սարգիս” երգը` ծնողներին հրավիրելով պարելու երեկոյի իրենց առաջին տանգոն: Նշենք, որ Տիգրան Ասատրյանը երեք զավակ ունի, դուստրը` Նվարդը, ավարտել է դպրոցը եւ նպատակ ունի բժշկուհի դառնալ, իսկ կրտսեր որդուն` Արմանին, գեներով փոխանցվել է երգելու հանդեպ սերը, նա նաեւ հաճախում է բասկետբոլի:

Տիգրան Ասատրյանը կնոջ` Նունեի հետ


“Ծննդյանս տարեդարձն ու մեր ամուսնության հոբելյանն անցել է ջերմ, ուրախ մթնոլորտում եւ հումորային տրամադրությամբ: Շնորհավորանքներ եմ ստացել նաեւ Թաթա Սիմոնյանից եւ հայաստանաբնակ իմ մյուս ընկերներից: Ինձ համար այդ բարեմաղթանքներն ամենաթանկ նվերներն են”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Տիգրան Ասատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին