Ինչպես հայտնի է, օգոստոսի 22-ին Վրաստանում ավտովթարի ենթարկված 3 հայի թվում է եղել հայտնի հաղորդավար Արամ Չախոյանը` ստանալով կոտրվածքներ: Պատահարից հետո նրան տեղափոխել էին Գարդաբանի շրջկենտրոնի հիվանդանոց, իսկ այնուհետեւ` Երեւանի “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն:
Արամ Չախոյանը
BRAVO.am-ին բժշկական կենտրոնից քիչ առաջ տեղեկացրել են, որ Արամ Չախոյանի վիճակը գնահատվում է բավարար.“Նա ընթացիկ բուժման մեջ է եւ եւս մեկ շաբաթ կգտնվի բժիշկների հսկողության ներքո, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, դուրս կգրվի հիվանդանոցից”:
Արամ Չախոյանը
BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Արամ Չախոյանին եւ վթարից մյուս տուժածներին:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արամ Չախոյանի "ֆեյսբուքյան" էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: