Գիրք նվիրելու օրվան ընդառաջ` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը “Բյուրոկրատ’’ գրախանութի հետ համատեղ հայտարարեց “Ո՞ւմ նվիրեմ այս գիրքը’’ առցանց մրցույթը, որի շրջանակում “Եվրատեսիլ 2014”-ում մեր ներկայացուցիչ Արամ MP3-ը եւ Առաջին ալիքի 11 հաղորդավար մեկական գիրք ընտրեցին, դրան վերաբերող հարց առաջարկեցին, իսկ մեկնաբանության տեսքով առաջինը ճիշտ պատասխանողները փետրվարի 19-ին ստացան ցանկալի նվերները:):
Արման Մարգարյանը
Արման Մարգարյանը, Սամվել Թոփոլյանը, Մերի Ներսիսյանը, Լիլիթ Մուրադյանը, Շահանե Մեժլումյանը, Աղասի Ինանցը, Աբրահամ Գասպարյանը, Վահե Խանամիրյանը եւ մյուսները միջոցառման ընթացքում իրենց մակագրություններով գրքերը հանձնեցին հաղթողներին, զրուցեցին սիրելի գրողներից եւ ստեղծագործություններից, Էրիկ Անթառանյանն էլ ընթերցեց Թումանյանի “Մարո’’ պոեմից հատված:
Էրիկը գիրք է նվիրում :)
Արամ MP3-ը որպես նվեր պատրաստել էր Մայքլ Ջեքսոնի կենսագրական գիրքը: Հումորիստ-երաժիշտը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ երգիչն իր մանկության տարիների կուռքն է.“Համաշխարհային մասշտաբներով նա ամենավառ կերպարներից մեկն է: Ջեքսոնին հաջողվեց վայելել ամբողջ աշխարհի սերը: Նա այնքան էմոցիա եւ զգացմունք է թողել մեզ… Իսկական լեգենդ է’’:
Արամ MP3-ը
Նրանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ փուլում են երգի համաեվրոպական մրցույթին մասնակցության նախապատրաստական աշխատանքները.“Հիմա զբաղված եմ միայն մեկ բանով, որի անունն է “Եվրատեսիլ”: Երգ, փորձ, բեմադրություններ, շրջագայություններ. այսպիսին է այսօր կյանքս: Որդիս` Առնոն, կարոտել է պապային’’:
Ի դեպ, քանի որ գիրք նվիրելու տոնը նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Արամ MP3-ը եւ հաղորդավարները նվեր ստացան մեծանուն գրողի պոեմների աուդիոգիրքը` Սոս Սարգսյանի ընթերցանությամբ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: