×


Արամ MP3-ի ընտանիքը

Արամ MP3-ի նորածին որդու առաջին լուսանկարը

Արամ MP3-ը երկրորդ անգամ հայր է դարձել։ Այսօր առավոտյան Երեւանի ծննդատներից մեկում լույս աշխարհ է եկել երգիչ-դերասանի երկրորդ որդին։

Արամ MP3-ի կինն ու նորածին որդին


Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում երջանիկ հայրիկը հայտնեց, որ արդեն տեսել է նորածին որդուն, իսկ կինն իրեն լավ է զգում է, ծննդաբերությունը բարեհաջող է անցել.«Մեծ տղաս՝ Առնոն, դեռ չի տեսել, իրեն չի կարելի վերեւ բարձրանալ։ Նկարներով ցույց տվեցի, սպասում էր այս պահին։ Մեծ եղբայր  դառնալու համար ուրախ է, բայց ինչպես ցանկացած երեխայի, իր համար էլ մի փոքր անսովոր է: Հենց հիմա Առնոյին տանում ենք լավ տեղեր ման տալու, որ տրամադրությունը բարձր լինի:)»։

Խոսելով իր զգացողությունների մասին՝ երգիչը նշեց, որ 6 տարի առաջ ավագ որդու ծննդի ժամանակ լավ չէր գիտակցում իր շուրջը կատարվողը, այժմ ավելի փորձառու է։ Երեխայի անվան ընտրության հարցում դեռ չեն կողմնորոշվել. «Ինչպես Առնոյի դեպքում դեմքին նայեցինք ու որոշեցինք անունը, այսօր էլ կնայենք մեր տղային ու մամայի հետ կքննարկենք, թե որ անունն ընտրենք»։

Արամ MP3-ն` նորածին որդու հետ


Ի դեպ, Աննան ինսթագրամյան էջում արդեն տեղադրել նորածին որդու եւ իր առաջին հանդիպման լուսանկարը։ Երեկոյան Արամը հարազատների ու մտերիմ ընկերների հետ կնշի իրադարձային օրը.«Այսօր անելիքներս այնքան շատ են, վերջացնեմ, գիշերը կհանդիպենք ու կնշենք մեր ընտանեկան առիթը»։

BRAVO.am    
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արամ MP3-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport