Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում րոպեներ առաջ ավարտվեց “Եվրատեսիլ 2014”-ի առաջին կիսաեզրափակիչը: Երգի համաեվրոպական մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն հաղթահարեց այս փուլը եւ հաղթանակի համար կպայքարի մայիսի 10-ին կայանալիք եզրափակչում:
Արամ MP3-ն “Եվրատեսիլ 2014”-ի եզրափակչում է
37 երկրի ներկայացուցիչներից այսօր ելույթ ունեցան 16-ը: Մրցութային մասի բացումն արեց մեր պատվիրակը: Երգիչ-հումորիստն առաջին համարի ներքո կատարեց իր եւ Գարիկ Պապոյանի հեղինակած եւ Լիլիթ Նավասարդյանի գործիքավորմամբ “Not Alone” երգը: Նրա ելույթն ուղեկցվել է լուսային տպավորիչ էֆեկտներով:
Արամ MP3-ն “Եվրատեսիլ 2014”-ի եզրափակչում է
Նշենք, որ Արամ MP3-ի հետ առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցողներից եզրափակիչ են անցել նաեւ Մոնտենեգրոյի, Հունգարիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ուկրաինայի, Շվեդիայի, Նիդերլանդների եւ Իսլանդիայի ներկայացուցիչները:
Արամ MP3-ն “Եվրատեսիլ 2014”-ի եզրափակչում է
Հաղթանակ ենք մաղթում հայերիս :):
BRAVO.am
Լուսանկարները` eurovision.tv
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: