×


Արամ MP3-ն եւԳարիկ Պապոյանը վերադառնում են Հանրային

Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում նոր հաղորդմամբ կներկայանան երգիչ, հումորիստ Արամ MP3-ն եւ Գարիկ Պապոյանը: «Լավ երեկո» խորագիրը կրող հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝  «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո:

Արամ MP3-ին եւԳարիկ Պապոյանը վերադառնում են Հանրային


Նախագիծը հիշեցնում է ողջ աշխարհում հայտնի եւ սիրված «Երեկոյան շոու» ձեւաչափը: Հաղորդավարները ծրագրի շրջանակում կհյուրընկալեն հայաստանյան եւ համաշխարհային ճանաչում ունեցող անձանց, կքննարկեն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունները:

Արամ MP3-ին եւԳարիկ Պապոյանը վերադառնում են Հանրային


Հանդիպումները ոչ պաշտոնական ձեւաչափ կունենան, հագեցած կլինեն հումորային բեմականացումներով, երաժշտական համարներով եւ շատ ու շատ զվարճալի եւ ուշագրավ տեսանյութերով: Հյուրերը հաղորդավարների հետ կմասնակցեն նաեւ ժամանցային ու ինտերակտիվ խաղերի:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ Առաջին ալիքի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport