Արաքսյա Մելիքյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ երեկ` փետրվարի 1-ին, իր տարեդարձն ընտանիքի ու եղբայրների հետ նշել է Ծաղկաձորում.“Ճոպանուղու վրա աղջիկս մրսում էր ու քամուց բղավում. ծիծաղելի տեսարան էր: Տղաս էլ տպավորված էր սահնակներից: Ցավոք, ոչ մեկս դահուկ քշել չգիտենք ու ռիսկի չդիմեցինք”:
Արաքսյա Մելիքյանը եւ Անդրանիկ Զաքարյանը` երեխաների հետ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհուն 31-ամյակի առթիվ առաջինը շնորհավորել են ամուսինը` դերասան Անդրանիկ Զաքարյանը, եւ երեխաները` 7-ամյա Գուրգենը եւ մեկուկես տարեկան Կարինեն: Ուղիղ կեսգիշերին դերասան-ամուսինների տանը հյուրընկալվել են նրանց ընկերները` Անի Պետրոսյանը, Հովհաննես Դավթյանը` կնոջ հետ, եւ Ռոման Բաբայանը, մինչեւ ուշ գիշեր նշել են, առավոտյան էլ մեկնել քաղաքից դուրս:
Արաքսյա Մելիքյանն` ամուսնու եւ դստեր հետ` Ծաղկաձորում
“Աղջիկս չէր հասկանում, թե ինչու են բոլորը ծիծաղում ու բղավում. մինչեւ ուշ գիշեր մեզ հետ նստել է: Քանի որ ոչ մի կերպ չէի կարողանում նրան քնեցնել, ի վերջո, ծանր պարտականությունը հանձն առավ Ռոման Բաբայանը, եւ ստացվեց: Իսկ տղաս շնորհավորեց, համբուրեց, արտասանեց, հետո գնաց քնելու:)”,-պատմել է Արաքսյան:
Հոբելյարը հայտնել է, որ իր ծննդյան օրը միշտ սիրել է ու կսիրի: Միայն նախորդ տարի` 30-ամյակին, թեթեւ սթրեսի մեջ է եղել, բայց ամուսինը, գաղտնի կազմակերպելով խնջույքը, իրեն ուրախացրել է.“Հասկացել եմ, որ տարիքը հոգու երիտասարդության հետ կապ չունի: Ծանոթներիս մեծ մասն ասում են` չեմ փոխվել, ես էլ թվերի աճից չեմ տխրում”:
Մարջան Ավետիսյանը, Անի Պետրոսյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը` Արաքսյա Մելիքյանի 30-ամյակին
Դերասանուհու խոսքով` մտերիմներն իրեն հաճախ մոմեր, օծանելիք եւ գումար են նվիրում.“Մոմերի հավաքածու ունեմ, բայց չեմ պահում. մոմը պիտի գեղեցիկ այրվի: Այլ նվերներ չեմ սիրում, որովհետեւ իմ ուրույն ոճն ունեմ ու սիրում եմ իմ ճաշակով գնել”:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արաքսյա Մելիքյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: