×


Արեւային բարձր տրամադրություն, գիտափորձեր եւ բազում փուչիկներ` Երեւանում նշել են «Արեւի օրը»

Հուլիսի 5-ն արեւառատ էր հատկապես Կարապի լճի տարածքում, որտեղ Պրոֆպանել ընկերությունն` իր SolarOn ապրանքանիշով, իրականացրեց «Արեւի Օր» միջոցառումը։

 2012 թվականին հիմնադրված ընկերությունն առաջինն է Հայաստանում, որ արտադրում է արեւային վահանակներ. ընկերության արտադրական հզորությունը հասնում է ավելի քան 60 մեգավատի:

Երեւանում նշել են «Արեւի օրը»



SolarOn-ի հիմնադիր Արթուր Ալավերդյանի խոսքով` այսօր հասարակությունը կարիք ունի տեղեկացված լինելու մեզ տրված անվճար էներգիայի աղբյուրի մասին, հենց այս նպատակն ունի «Արեւի օր» նախաձեռնությունը: 

«Մենք նշում ենք արեւի տոնը՝ ցույց տալով, որ այն կարող է տալ ավելին, քան մենք վերցնում ենք: Ամեն օր արեւն արտադրում է ահռելի քանակությամբ էներգիա, որը մենք կարող ենք օգտագործել որպես էներգոռեսուրս: Այն իսկապես արդյունավետ եւ շահութաբեր էներգիայի աղբյուր է, որը, կարծում եմ, Հայաստանի էներգետիկայի ապագան պետք է լինի»,-ասաց Արթուր Ալավերդյանը:


Հայաստանում արտադրված արեւային վահանակները էներգիա են մատակարարում ոչ միայն հայաստանցիներին. դրանք արտահանվում են նաեւ Ռուսաստան, Վրաստան եւ Ուկրաինա: Արթուր Ալավերդյանի խոսքով՝ արտահանման շրջանակը շուտով կընդլայնվի` ընգրկելով նաեւ եվրոպական մի շարք երկրներ:

SolarOn-ի հիմնադիր Արթուր Ալավերդյանը



«Արեւի օր» միջոցառումը նշվեց ՀՀ Սահմանադրության օրվան զուգահեռ, ինչը պատահական չէր. կազմակերպիչները նշեցին՝ քանի որ օրը ոչ աշխատանքային է, քաղաքացիները մի քիչ ավելի ժամանակ կունենան մտածելու վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կարեւորության մասին:


Տոնակատարության ընթացքում իրականացվեցին նաեւ գիտական փորձեր, որոնք նպատակ ունեին ներկայացնել արեւից ստացվող էներգիայի հնարավորություններն ու առավելությունները։

Երեւանում նշել են «Արեւի օրը»



Արեւային երեկոն առավել ջերմ դարձրին DJ Leo-ն եւ արտիստներն՝ իրենց կենդանի կատարումներով. ելույթ ունեցան Marbey-ը, Ջիվան Խաչատրայնը, Արեւո Գրիգորյանը եւ Արփի Շահնուբարյանը: Իսկ լճի հարակից տարածքում գտնվող փոքրիկներին անսահման ուրախություն պարգեւեցին միջոցառման ընթացքում ջրում հայտնված գունեղ փուչիկները:

Երեւանում նշել են «Արեւի օրը»



SolarOn-ը նպատակ ունի «Արեւի օրը» դարձնել Երեւանում կազմակերպվող ամենամյա ամենաարեւային եւ սպասված տոնակատարությունը:



Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/

Լուսանկարները` Գրիգոր Հովսեփյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport