×


Արեւիկ Ալավերդյանի կրկնակի տոնական օրն ու որդու նոր ֆոտոշարքը :)

Արեւիկ Ալավերդյանն ուղիղ 4 ամիս է՝ վայելում է մայրության բերկրանքը: Այդ իսկ պատճառով ապրիլի 7-ը՝ Մայրության եւ գեղեցկության օրը, նրա համար կրկնակի տոնական է:): Փարիզաբնակ երգչուհին որդու հետ առաջին անգամ Հայաստան այցի ընթացքում հասցրել էր մի քանի ֆոտոշարք իրականացնել: Առաջինը կարող եք դիտել այստեղ, այսօր էլ՝ փոքրիկի 4 ամսականի օրը, ներկայացնում ենք նրա՝ դեռեւս չհրապարակված լուսանկարները:):

Արեւիկ Ալավերդյանը՝ որդու հետ


«Դավիթը թեեւ շատ հանգիստ երեխա է, նկարահանումը դժվար անցավ. կարծես ինչ-որ բան նրան անհանգստացնում էր: Տղաս ֆոտոգենիկ է եւ կարողանում է աշխատել լուսանկարչական խցիկի հետ: Ստացանք այն, ինչ ուզում էինք»,-պատմել է երջանիկ  մայրիկը:

Արեւիկ Ալավերդյանի որդին՝ Դավիթը


Արեւիկի խոսքով՝ ամեն ամիս պարտադիր նշում են որդու ամսական ծնունդները.«Մեզ համար այդ օրը տոն է: Նա մեզ նոր կյանք է պարգեւել, եւ ուզում ենք՝ նրա մանկությունը հեքիաթային անցնի»:

Արեւիկ Ալավերդյանի որդին՝ Դավիթը


Երգչուհուն թվում է՝ որդին շատ արագ է մեծանում, ուստի փորձում է վայելել ամեն վայրկյանը.«Ամբողջ ժամանակս նրան եմ նվիրում, ամուսինս էլ ազատ ժամանակ ունենալուն պես մեզ է միանում: Շատ երազանքներ եւ նպատակներ ունենք՝ կապված մեր երեխայի հետ: Նրան պիտանի եւ լավ մարդ կփորձենք մեծացնել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անիտա Մատինյանի եւ Ռոբերտ Քոլոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW