Արեւիկ Ալավերդյանը 26-ամյակը Երեւանում նշեց ընկերուհիների շրջապատում, այս տարի 27-րդ տարեդարձն առաջին անգամ տոնում է Փարիզում` ամուսնու հետ: BRAVO.am-ը կապ է հաստատել փոփ-ռոք երգչուհու հետ, որն ամուսնությունից հետո հրաժեշտ է տվել բեմին.“Այսօր շատ երջանիկ եմ, բայց միեւնույն ժամանակ տխրում եմ, որ հարազատներս, ընկերուհիներս կողքիս չեն: Նրանք միշտ ինձ շրջապատել են սիրով եւ գեղեցկացրել իմ ծննդյան օրերը”:
Արեւիկ Ալավերդյանը Փարիզում
Հոբելյարի խոսքով` սիրելին` Հայկ Շահբազյանը, ուղիղ կեսգիշերին է շնորհավորել իրեն.“Փոքր տորթով, որի վրա մոմ էր դրել, “ծնունդդ շնորհավոր” երգելով մոտեցավ ինձ: Հուզվեցի, երեւի այն պատճառով, որ այս օրը երբեք միասին չենք կիսել: Ինձ մաղթեց երկար ու երջանիկ տարիների կյանք, իհարկե, իր կողքին:)”:
Արեւիկը տեղեկացրել է, որ տարեդարձը երկու օր է նշելու.“Այսօր Հայկի ընտանիքի հետ կլինեմ, քանի որ ցանկացան փարիզյան ռեստորաններից մեկում ընտանեկան միջավայրում ինձ տոն պարգեւել, իսկ վաղը կնշեմ ամուսնուս եւ մեր նորապսակ սանիկների հետ: Ամեն ինչ իմ սրտով է, երջանիկ եմ”:
Արեւիկ Ալավերդյանն ու ամուսինը դարձել են կնքամայր ու կնքահայր
Երեւանում բնակվող Ալավերդյանների ընտանիքն իր ավագ դստեր ծնունդը շնորհավորել է հեռախոսազանգով եւ նրան հուզվելու եւս մեկ առիթ տվել.“Հիշում եմ` փոքր տարիքում միշտ նշել ենք թե՛ իմ, թե՛ քույրիկիս ծննդյան տոները: Շատ ուրախ մանկություն ենք ունեցել, մեր տանը շատ երեխաներ են եղել”,-իր հիշողություններով է կիսվել երգչուհի Անուշիկ Ալավերդյանի քույրը:):
Արդեն 27-ամյա Արեւիկի խոսքով` չի հասկանում այն մարդկանց, ովքեր չեն սիրում իրենց տարեդարձը, չեն նշում եւ տխրում են.“Միշտ ոգեւորությամբ եմ պատրաստվում. տարիքային այդ թվերը չեն, որ պետք է ինչ-որ բան փոխեն: Կարեւորը ներքուստ երիտասարդ լինելն է”:
Ալավերդյան քույրերն` ընտրյալների հետ
Նա նշել է, որ իր համար ամենասպասված ու ցանկալի նվերն ընտանիքի համալրումը կլինի.“Ինձ մաղթում եմ երջանկություն, ամուսնուս հետ ամուր ընտանիք եւ առողջ, գեղեցիկ երեխաներ: Ուզում եմ, որ ընտանիքս առողջ լինի. եթե հարազատներս երջանիկ են, երջանիկ եմ նաեւ ես”:
BRAVO.am-ը շնորհավորում է Արեւիկ Ալավերդյանին` մաղթելով ամենասպասված նվերի` մայրանալու իրականացում:):
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Ալավերդյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: