×


Արեւիկ Ալավերդյանն ամուսնացել է :)

Օգոստոսի 4-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում կայացել է երգչուհի Արեւիկ Ալավերդյանի պսակադրությունը: BRAVO.am-ին երգչուհին պատմել է իր եւ ամուսնու` Հայկո Շահբազյանի “հայկական ավանդական ու եվրոպական” հարսանիքի մասին, տրամադրել լուսանկարներ հարսանեկան արխիվից:

“Հիմա միասին ենք ապրում, հրաշալի է”. Արեւիկ Ալավերդյան


Հարսն այդ օրը մեկի փոխարեն 2 անգամ է ճերմակ զգեստ հագել: “Երկուսն էլ կարվել էին իմ դիզայնով, շատ գեղեցիկ էին”,- ասել է Արեւիկը: Երգչուհին նշել է, որ հարսանիքին երկար ժամանակ են պատրաստվել, գրեթե ամեն ինչ միայնակ է արել, բայց ստացել է նաեւ ընկերուհիների ու մայրիկի աջակցությունը:

“Հարսանիքը նման էր մեծ շոու-ծրագրի, ամեն ինչ սցենարով էր նախատեսված, այնպես ենք արել, որ հյուրերն անգամ հինգ րոպե պարապ չմնան”,- ասել է Արեւիկը:

Զույգը Փարիզ մեկնելուց հետո կորոշի` երբ եւ որտեղ կանցկացնի մեղրամիսը


Հարսանյաց արարողությունը բացել է “Ակունք” պարային համույթը, իսկ Արեւիկի երգարվեստի ընկերները երաժշտական կատարումներ են նվիրել զույգին. “Համույթը 20 րոպե անդադար ելույթ ունեցավ` ոտքի հանելով սրահի բոլոր հյուրերին. ուղղակի հրաշք էր:)”:

Արեւիկը երգել է իր հարսանիքին. “Երաժշտական շքեղ համար նվիրեցի ամուսնուս,  իսկ երբ լույսերը վառեցին, տեսա, որ հյուրերը հուզվել են, բոլորի աչքերը թաց են, չէի սպասում նման արձագանքի, բայց ինձ համար այդ ընթացքում ամենահուզիչ պահն այն էր, երբ ամուսնուս ձեռքը բռնած երգում էի, նայեցի նրա աչքերին ու տեսա, որ նա էլ է հուզվել, արցունքներ էի տեսնում աչքերին, աշխարհն իմն էր այդ պահին”:

Արեւիկը մտադրություն չունի շարունակել երգարվեստով զբաղվել


Ի դեպ, երգողների թվում է եղել նաեւ երգչուհու քույրը` Անուշիկ Ալավերդյանը: Հարսանյաց արարողության ընթացքում Արեւիկի ու ամուսնու համար անմոռանալի եւ հետաքրքիր պահեր շատ են եղել. “Հիմա միասին ենք ապրում, հրաշալի է: Շուտով կտեղափոխվեմ Փարիզ, կապրենք այնտեղ, իսկ այստեղ կլինեմ հյուրի կարգավիճակով”: 

Արեւիկը նշել է, որ դեռ մտադրություն չունի շարունակել երգարվեստով զբաղվել: Զույգը Փարիզ մեկնելուց հետո կորոշի` երբ եւ որտեղ կանցկացնի մեղրամիսը:

Արեւիկի եւ Հայկոյի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Գայանե եկեղեցում


BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին եւ երջանկություն մաղթում:):

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արթուր Lumen Գեւորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW