×


Արթուր Աբրահամը՝ որդու հետ

Արթուր Աբրահամի որդու 1-ամյակի լուսանկարները

Արթուր Աբրահամի որդին՝ Գրիգորը, արդեն մեկ տարեկան է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը փոքրիկ հոբելյարի համար տոնական խնջույք է կազմակերպել՝ առաջին լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

Նա մեզ հետ զրույցում նշել է, որ Գրիգորն առույգ եւ աշխույժ երեխա է.«Շատ մարդամոտ փոքրիկ է: Այդ օրնն էլ շատ ուրախ ու բարձր տրամադրություն ուներ: Խնջույքն էլ շատ ուրախ անցավ. ներկաները մի լավ ուրախացան»: 

Արթուր Աբրահամը՝ որդու հետ

Խոսելով որդու ստացած նվերներից՝ Արթուրն ասել է, որ դրանք հիմնականում խաղալիքներ են:

Իսկ ինչ վերաբերում է բռնցքամարտիկի եւ որդու հարաբերություններին, դրանք անսահման ջերմ են, սակայն.«Մարզումների պատճառով տարվա մեջ 6 ամիս ես տանը չեմ լինում: Շատ դժվար է ինձ համար, կարոտը միշտ տանջում է ինձ»,- եզրափակել է նա:

Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արթուր Աբրահամը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին