Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, վստահաբար, հայ ամենացանկալի փեսացուներից մեկն է, որի բազմաթիվ երկրպագուհիները եւ ոչ միայն հետաքրքրվում են նաեւ նրա անձնական կյանքով, իսկ ավելի հստակ` հավանական նշանադրության մասին լուրով :):
Արթուր Աբրահամը
Եվ ահա, վստահելի աղբյուրներից BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ անվանի մարզիկն արդեն որոշ ժամանակ հանդիպում է Լուսինե անունով մի աղջկա հետ, ով Ազգային ժողովի նախկին աշխատակից է եւ ում հայրը նախկինում Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից է: Ի դեպ, ըստ մեր աղբյուրի, Արթուրի եւ Լուսինեի ընտանիքները վաղուց են մտերիմ:
Ըստ որոշ լուրերի, Արթուրին ու Լուսինեին միասին տեսել են “Vitamin” ակումբի Ամանորի տոնական նկարահանմանը
Որոշ տեղեկությունների համաձայն, նշանադրության եւ ամուսնության մասին խոսք առայժմ չկա, առավել եւս որ Արթուր Աբրահամը մեկնել է Հայաստանից եւ պատրաստվում է հաջորդ մենամարտին, սակայն շշուկներ են պտտվում նաեւ, որ զույգն արդեն չի թաքցնում փոխադարձ համակրանքը, մասնավորապես, ըստ որոշ լուրերի, Արթուրին ու Լուսինեին միասին տեսել են “Vitamin” ակումբի Ամանորի տոնական նկարահանմանը:
BRAVO.am-ը փորձեց ճշտել լուրն անմիջապես Արթուր Աբրահամից, սակայն, ինչպես փոխանցեց նրա մամուլի խոսնակը, “բռնցքամարտիկն իր անձնական կյանքի մասին մանրամասներ չի հրապարակում եւ անուններ չի տալիս”:
Արթուր Աբրահամը
Դեռ նախորդ տարվա գարնանը BRAVO.am-ի հետ զրույցում շոշափելով իր երկրորդ կեսի ինչպիսին լինելու թեման՝ Արթուր Աբրահամը նշել էր հետեւյալը. “Առաջնությունը տալիս եմ հայուհիներին: Ամեն հայ սիրում է խելացի, ուրախ, շնորհքով, ոչ ձանձրալի աղջիկ”:
Այն ժամանակ բռնցքամարտիկը հերքել էր բամբասանքներն այն մասին, թե իր եւ հեռուստահաղորդավարուհի Գոհար Գասպարյանի միջեւ սիրային կապ կա. “Նրա հետ լավ ընկերներ ենք, շատ հարգում ու սիրում ենք իրար: Ուրիշ ոչինչ չկա”:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: