×


Արման Հովհաննիսյանը ներողություն է խնդրում իր ընտանիքից :)

Արման Հովհաննիսյանը դարձել է հայ առաջին երգիչը, որը սեփական երաժշտական ալիքն ունի հայտնի “VEVO”-ում: Այսուհետ նրա բոլոր տեսահոլովակները կներկայացվեն հենց այս կայքում` համաշխարհային կատարողների երգերի տեսահոլովակների կողքին:): Այս առիթով մի շարք ընկեր-բարեկամներից բացի, երգչին շնորհավորել են նաեւ Արմինկան, Քրիստինե Պեպելյանը, Գրիգոր Նազարյանը, Արսեն Գրիգորյանը, Կամո Սեյրանյանն ու BRAVO.am-ը:):

Արման Հովհաննիսյանը


“Ամերիկաբնակ իմ լավագույն ընկերների խորհրդով մենք եւս դիմեցինք “VEVO”-ին` երաժշտական ալիք ունենալու թույլտվության համար, նրանք ծանոթացան իմ անցած ճանապարհին, երգերին, համերգներին, եւ այսօր արդեն կա ալիքը, որտեղ տեղադրված է մեկ տեսահոլովակ ”,-BRAVOam-ի հետ զրույցում տեղեկացրել է Արման Հովհաննիսյանը:

“Հիմա պետք է այնպես անենք, որ մեր մյուս երգիչ-երգչուհիներն էլ “VEVO”-ում իրենց ալիքն ունենան: Դա բոլորիս ձեռքբերումը կլինի, մեծ առաջընթաց մեր երգարվեստի տարածման համար”,-հավելել է նա:

Հաջողություններով լի տարի

2012-ը  բավական հաջող տարի է Արմանի համար. ծնվել է նրա դուստրը, արժանացել է վաստակավոր արտիստի կոչման, ինչի համար  նախ շնորհակալ է Աստծուն, ապա իր երկրպագուներին: Երգիչը նշել է, որ բազմաթիվ համերգներ է ունեցել արտերկրում, որոնք անցել են ջերմ եւ ուրախ մթնոլորտում:

Ռուբեն Մաթեւոսյանը եւ Արման Հովհաննիսյանը


Այժմ Արման Հովհաննիսյանը պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել, որն առաջինը կցուցադրվի հենց “VEVO”-ում. “Կարծում եմ, պրեմիերան տեղի կունենա գալիք տարեսկզբին: Երկու երգ կա, պետք է ընտրեմ: Իսկ մինչ այդ իմ երկրպագուներիս անակնկալ կմատուցեմ դեկտեմբերի կեսին: Նոր տարվա նախօրեին երկու պոպուրի կներկայացնեմ, որոնք սիրված են մեծահասակների կողմից, բայց վստահ եմ նաեւ, որ նոր սերնդի համար էլ շատ հետաքրքիր կլինեն”:

Երգիչը նշել է, որ համերգներից ու ձայնագրություններից բացի, աշխատանքներ են տարվում նաեւ նոր ձայնասկավառակ թողարկելու ուղղությամբ, որը նախատեսում է ներկայացնել 2013-ի գարնանը:

Կոբզոնը ցանկացել է “բարեխոսել” :)

Արման  Հովհաննիսյանն օրեր առաջ երգել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի երեւանյան մենահամերգի ժամանակ: Ելույթից հետո Կոբզոնը ծափերով կրկին բեմ է կանչել նրան եւ խնդրել եւս մեկ երգ կատարել. “Ցավոք, տեխնիկապես հնարավոր չէր այլ երգ ներկայացնելը”:  

Արման Հովհաննիսյանը


Չիմանալով երգչի` արդենն իսկ ստացած ՀՀ վաստակավոր արտիստի կոչման մասին` Կոբզոնը խնդրել է նրան պետական մրցանակի արժանացնել` ասելով որ Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ պատրաստ է դիմել այդ հարցով:):

Մեծ աղջիկը հայրիկին է նման, փոքրը` մայրիկին

Երկու դուստրերի հայրը մեզ հետ զրույցում նշել է, որ աշխատանքի պատճառով չի հասցնում շատ ժամանակ տրամադրել նրանց. “Ինչի համար ներողություն եմ խնդրում իմ ընտանիքից: Բայց սա իմ աշխատանքն է, իսկ ես պարտավոր եմ ծառայել մեր ժողովրդին”:

Արման Հովհաննիսյանը


Երեւանում գտնվելիս երգիչն աշխատում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ.“Մեծ աղջկաս արտաքնապես եւ մտածելակերպով ինձ եմ շատ նմանեցնում, իսկ փոքրը երկու ամսական է, ասում են` կնոջս է ավելի նման”:

Ինչպես Արման Հովհաննիսյանն է նշել, իր երգերից 8-ամյա Էլենը հատկապես սիրում է “Անուշիկ իմ քույրիկ”-ն ու “Տեր Աստված”-ը,  նախընտրում է է ջազ, իսկ քնելուց առաջ նաեւ դասական երաժշտություն է լսում:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արման Հովհաննիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW