×


Արման Մարգարյանը՝ սիրո, սեքսի, ապագա 3 երեխայի եւ Ինգրիդի դստեր մասին

Հաղորդավար Արման Մարգարյանը BRAVO.am-ի առաջարկով լրացրել է մեր կազմած անավարտ նախադասությունները: Նա վստահեցրել է, որ չի խախտել անկեղծ լինելու մեր պայմանը:

Արման Մարգարյանը


Ես Արման Մարգարյանն եմ, ով  երջանիկ է:

Հեռուստատեսությունում ես ունեմ իմ դերը, որն է  «բարի լույս» ասելը:

Ես այն հաղորդավարներից եմ , ով միշտ ժպտում է:

Իմ որդին  ուզում է խոհարար դառնալ:

Կրկին կամուսնանամ միայն այն ժամանակ, երբ  խենթի պես սիրեմ:

Երբ իմացա, որ իմ նախկին կինը՝ Ինգրիդ Կոկչյանը, աղջիկ է ունեցել, երջանկացա, որ որդիս քույր է ունեցել:

Արման Մարգարյանը՝ Ինգրիդ Կոկչյանի եւ որդու հետ


Ես իմացա իսկական հաճույքն ինչ է, երբ ... Մի ստիպեք՝ խուժան բաներ ասեմ:

Սեքսը  լավ բան ա, երբ սիրում ես:

Ես ուզում եմ ստեղծել եւս երեք երեխա:

Ուզում եմ ապրել այնտեղ , որտեղ բոլորը սիրում են:

Իմ երկիրը գնում է դեպի պայծառ ապագա:

Եթե ես լինեի ՀՀ նախագահ, առաջինը կստեղծեի այնպիսի միջավայր, որ բոլոր սփյուռքահայերը չվախենային իրենց գումարները ներդնել Հայաստանում:

Պատրաստեց ՍոսԷ Բաղդասարյանը /Bravo.am/
Լուսանկարները՝  Արման Մարգարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW